Արտաշես Քալանթարյանի ստեղծագործությունները

Արտաշես Քալանթարյանի ստեղծագործությունները

Մամուլ

1956

* Երգը  (պատմվածք)։ «Գրական թերթ», 1956, թիվ 1։

* Հողի ուժը (պատմվածք)։ «Սովետական գրականություն», 1956, թիվ 3, էջ 37-46։

Սարմենի ստեղծագործությունները

Սարմենի ստեղծագործությունները

Մամուլ

1956

* Սրտի խորքից (բանաստեղծություն)։ «Սովետական գրականություն», 1956, թիվ 3, էջ 35-36։

* Քանդակ, Ինձ կանչում են, Եղնիկը, Ախուրյանի ուռիները։ «Սովետական գրականություն», 1956, թիվ 6, էջ 67-68։

* Մեսրոպ Մաշտոց (հատված համանուն պոեմից)։ «Սովետական գրականություն», 1956, թիվ 8, էջ 88-90։

* Սևանի հետ (բանաստեղծություն)։ «Սովետական գրականություն», 1956, թիվ 12, էջ 25-26։

Գարեգին Բեսի ստեղծագործությունները

Գարեգին Բեսի ստեղծագործությունները

Մամուլ

1956

* Ինչի վրա են աշխատում մեր գրողները (հարցման պատասխան)։ «Գրական թերթ», 1956, թիվ 1։

* Երեք պատմվածք։ Հավը («Լեռնավան» շարքից), Լեռնավանում, Անտառապահ Սեթը («Շուշի» շարքից)։ «Սովետական գրականություն», 1956, թիվ 3, էջ 12-34։

Արծրուն Բաղդասարյանի ստեղծագործությունները

Արծրուն Բաղդասարյանի ստեղծագործությունները

Մամուլ

1956

* «Միքայել Մանվելյան» (գրախոսություն)։ «Գրական թերթ», 1956, թիվ 3։

* «Չեխովը գրականության մասին» (գրախոսություն)։  «Սովետական գրականություն», 1956, թիվ 2, էջ 154-156։

* Ստեղծագործական մի քանի հարցեր։ «Սովետական գրականություն», 1956, թիվ 4, էջ 100-108։

* Գեղարվեստական բարձր մակարդակի համար (քննարկում ենք «Առավոտ» վեպը)։ «Սովետական գրականություն», 1956, թիվ 6, էջ 156-162։

* Վեպ Իրանի մասին (գրախոսություն)։ «Սովետական գրականություն», 1956, թիվ 9, էջ 160-163։

* «Վրթանես Փափազյան» (գրախոսություն)։ «Սովետական գրականություն», 1956, թիվ 11, էջ 161-164։

Անդրանիկ Թերզյանի մասին

Անդրանիկ Թերզյանի մասին

Մամուլ

1956

* Սևակ Արզումանյան, Մահարձան բանաստեղծին (գրախոսություն)։ «Սովետական գրականություն», 1956, թիվ 2, էջ 153-154։

Արտաշես Կարինյանի մասին

Արտաշես Կարինյանի մասին

Մամուլ

1956

* Բ․ Յուզբաշյան, Գրական արձագանքներ (գրախոսություն)։ «Սովետական գրականություն», 1956, թիվ 2, էջ 150-152։

* Խիկար Բարսեղյան, Գիտական արժեքավոր մենագրություն։ «Սովետական գրականություն», 1956, թիվ 8, էջ 148-150։

Վահան Տերյանի մասին

Վահան Տերյանի մասին

Մամուլ

1956

* Անահիտ Տերյան, Վահան Տերյանի կյանքի վերջին օրերը։ «Սովետական գրականություն», 1956, թիվ 2, էջ 148-149։

* Վահագն Դավթյան, Բանաստեղծը (բանաստեղծություն)։ «Սովետական գրականություն», 1956, թիվ 12, էջ 6։

Վահե Վահյանի մասին

 Վահե Վահյանի մասին

Մամուլ

1956

* Վահրամ Պալյան, Հայրենական հուշեր (գրախոսություն)։ «Սովետական գրականություն», 1956, թիվ 2, էջ 145-147։

Վահրամ Թերզիբաշյանի ստեղծագործությունները

 Վահրամ Թերզիբաշյանի ստեղծագործությունները

Մամուլ

1956

* Հնդկահայ առաջին կենցաղային կոմեդիան։ «Սովետական գրականություն», 1956, թիվ 2, էջ 132-144։

* «Մոսկվայի համալսարանը և հայ առաջավոր ինտելիգենցիան» (գրախոսություն)։ «Սովետական գրականություն», 1956, թիվ 6, էջ 163-165։

Հայկազ Ասլանյանի ստեղծագործությունները

Հայկազ Ասլանյանի ստեղծագործությունները

Մամուլ

1956

* Ժամանակակից բուրժուական փիլիսոփայության քննադատությունը։ «Սովետական գրականություն», 1956, թիվ 2, էջ 122-131։

Արշալույս Տեր-Հովնանյանի ստեղծագործությունները

Արշալույս Տեր-Հովնանյանի ստեղծագործությունները

Մամուլ

1956

* Թարգմանչական հարցեր։ «Սովետական գրականություն», 1956, թիվ 2, էջ 114-121։

Միքայել Շաթիրյանի մասին

Միքայել Շաթիրյանի մասին

Մամուլ

1956

* Հ․ Մկրտչյան, Զինվորը Միքայել Շաթիրյանի «Զինվորներ» վեպում։ «Սովետական գրականություն», 1956, թիվ 2, էջ 95-113։

Միքայել Շաթիրյանի «Զինվորներ» վեպը։ «Սովետական գրականություն», 1956, թիվ 5, էջ 126-129։

Ակսել Բակունցի մասին

Ակսել Բակունցի մասին

Մամուլ

1956

* Ակսել Բակունցի «Երկերի» հրատարակությունը։ «Գրական թերթ», 1956, թիվ 1։

* Հ. Եսայան, Նամակ խմբագրությանը։ «Գրական թերթ», 1956, թիվ 3։

* Հմայակ Սիրաս, Ակսել Բակունցի երկերի միհատորյակը։ «Սովետական գրականություն», 1956, թիվ 2, էջ 85-94։

Հմայակ Սիրասի ստեղծագործությունները

Հմայակ Սիրասի ստեղծագործությունները

Մամուլ

1956

* Ինչի վրա են աշխատում մեր գրողները (հարցման պատասխան)։ «Գրական թերթ», 1956, թիվ 1։

* Ակսել Բակունցի երկերի միհատորյակը։ «Սովետական գրականություն», 1956, թիվ 2, էջ 85-94։

Գուսան Հավասու ստեղծագործությունները

Գուսան Հավասու ստեղծագործություները 

Մամուլ

1956

* Հայրենի գյուղ, Երազ (բանաստեղծություններ)։ «Սովետական գրականություն», 1956, թիվ 2, էջ 53-54։

Վախթանգ Անանյանի ստեղծագործությունները

Վախթանգ Անանյանի ստեղծագործությունները

Մամուլ

1956

* Որսորդի հուշատետրից։ Էլդան, Գիտնականը, Որսորդները և պոետը։ «Սովետական գրականություն», 1956, թիվ 2, էջ 46-52։

Հրաչյա Հովհաննիսյանի ստեղծագործությունները

Հրաչյա Հովհաննիսյանի ստեղծագործությունները

Մամուլ

1956

* Կրակը, «Ամեն ինչ նույնն է հայրենի բակում․․․», Աղբյուրի մոտ, Սև ակնոցով աղջկան, Աղավնիներ, Աստղերին, Բարեկամիս, Սիրո լեգենդը։ «Սովետական գրականություն», 1956, թիվ 2, էջ 41-45։

Գեղամ Սարյանի ստեղծագործությունները

Գեղամ Սարյանի ստեղծագործությունները

Մամուլ

1956

* Ինչի վրա են աշխատում մեր գրողները (հարցման պատասխան)։ «Գրական թերթ», 1956, թիվ 4։ 

* Զրպարտություն (դրամա)։ «Սովետական գրականություն», 1956, թիվ 2, էջ 3-40։

* Հերոսական կյանքի սրտառուչ երգը (Միսաք Մանուշյանի «Իմ երգը» ժողովածուի առթիվ)։ «Սովետական գրականություն», 1956, թիվ 4, էջ 138-140։

Վարսենիկ Աղասյանի մասին

Վարսենիկ Աղասյանի մասին

Մամուլ

1956

* Հ․ Հովասափյան, Վ․ Աղասյանի «Հատընտիրը» (գրախոսություն)։ «Սովետական գրականություն», 1956, թիվ 1, էջ 161-162։

Սուրեն Աղաբաբյանի մասին

Սուրեն Աղաբաբյանի մասին

Մամուլ

1956

* Սարգիս Մելիքսեթյան, Նոր մենագրություն Ստեփան Զորյանի մասին (գրախոսություն)։ «Սովետական գրականություն», 1956, թիվ 1, էջ 158-161։

Ստեփան Զորյանի մասին

Ստեփան Զորյանի մասին 

Մամուլ

1956

* Սարգիս Մելիքսեթյան, Նոր մենագրություն Ստեփան Զորյանի մասին (գրախոսություն)։ «Սովետական գրականություն», 1956, թիվ 1, էջ 158-161։

Սարգիս Մելիքսեթյանի ստեղծագործությունները

Սարգիս Մելիքսեթյանի ստեղծագործությունները

Մամուլ

1956

* Նոր մենագրություն Ստեփան Զորյանի մասին (գրախոսություն)։ «Սովետական գրականություն», 1956, թիվ 1, էջ 158-161։

Սևակ Արզումանյանի ստեղծագործությունները

Սևակ Արզումանյանի ստեղծագործությունները

Մամուլ

1956

* Ստեղծագործական նվաճումներ և հակասություններ (գրախոսություն)։ «Սովետական գրականություն», 1956, թիվ 1, էջ 155-161։

* Մահարձան բանաստեղծին (գրախոսություն)։ «Սովետական գրականություն», 1956, թիվ 2, էջ 153-154։

* Համո Սահյանի պոեզիան։ «Սովետական գրականություն», 1956, թիվ 3, էջ 123-129։

* Սովետահայ պոեմի պատմությունն ու տեսությունը (գրախոսություն)։ «Սովետական գրականություն», 1956, թիվ 7, էջ 137-139։

* Լեռնցիներ (գրախոսություն)։ «Սովետական գրականություն», 1956, թիվ 12, էջ 127-131։

Սիլվա Կապուտիկյանի մասին

Սիլվա Կապուտիկյանի մասին

Մամուլ

1956

* Սևակ Արզումանյան, Ստեղծագործական նվաճումներ և հակասություններ (գրախոսություն)։ «Սովետական գրականություն», 1956, թիվ 1, էջ 155-161։

Միսաք Մեծարենցի մասին

Միսաք Մեծարենցի մասին

Մամուլ

1956

* Մինաս Հյուսյան, Միսաք Մեծարենց։ «Սովետական գրականություն», 1956, թիվ 1, էջ 129-133։

Մինաս Հյուսյանի ստեղծագործությունները

Մինաս Հյուսյանի ստեղծագործությունները

Մամուլ

1956

* Միսաք Մեծարենց։ «Սովետական գրականություն», 1956, թիվ 1, էջ 129-133։

Հենրիկ Սևանի ստեղծագործությունները

Հենրիկ Սևանի ստեղծագործությունները

Մամուլ

1956

* Կաղնին (առակ)։ «Սովետական գրականություն», 1956, թիվ 11, էջ 132։

Հենրիկ Սևանի թարգմանությունները

Մամուլ

1956

* Հնդկական ժողովրդական պոեզիայից։ «Սովետական գրականություն», 1956, թիվ 1, էջ 94։

* Չինական կլասիկ պոեզիայից։ Լի Բո, Ցզինտինյան լեռներում նստած եմ ես միայնակ, Չժու ՅույցինԱրքունիքում, Վեյ ՅունԳիշերը՝ Շի-ի լեռներում, Պեյ ԴիՄոնղոլական ցանկապատից այն կողմ, Լու ՉժուանՀարավային տնից նայում եմ հեռուն, Վան Վեյ, Կանաչ բլուրը (բանաստեղծություններ)։ Թարգմ․՝ Հենրիկ Սևանի։ «Սովետական գրականություն», 1956, թիվ 9, էջ 77-78։ 


Աշոտ Լուսենցի ստեղծագործությունները

Աշոտ Լուսենցի ստեղծագործությունները

Աշոտ Լուսենցի թարգմանությունները

Մամուլ

1956

Ռաբինդրանաթ Թագոր, «Գիթանջալի»-ից («Տա՛ր մեզ այնտեղ․․․»), «Պարտիզպանը» գրքից («Սիրելի՛ս, վեր բարձրացրու աչքերդ»)։ Թարգմ․՝ Աշոտ Լուսենց։ «Սովետական գրականություն», 1956, թիվ 1, էջ 93։

Հարինդրանաթ Չատտոպադհայա, Անձրև է գալիս, Քամին (բանաստեղծություններ)։ Թարգմ․՝ Աշոտ Լուսենց։ «Սովետական գրականություն», 1956, թիվ 1, էջ 93-94։

* Ալիս Բաչիլո, Երեք բանաստեղծություն։ Լիճը, «Մտքերից ու հոգսերից չէ․․․», Արաքսի ափին։ Թարգմ․ Ա․ Լուսենց։ «Սովետական գրականություն», 1956, թիվ 11, էջ 136-137։


Հնդկական գրականություն

Հնդկական գրականություն

Մամուլ

Խոջա Ահմադ Աբբաս

* Սև սարը (պատմվածք)։ Թարգմ․՝ Լ․ Հայրապետյան։ «Սովետական գրականություն», 1956, թիվ 1, էջ 95-99։

Բհաբանի Բհատտաչարիա

Հուսահատություն (պատմվածք)։ Թարգմ․՝ Ս․ Ավագյան։ «Սովետական գրականություն», 1956, թիվ 1, էջ 108-112։

Ռաբինդրանաթ Թագոր

* «Գիթանջալի»-ից («Տա՛ր մեզ այնտեղ․․․»), «Պարտիզպանը» գրքից («Սիրելի՛ս, վեր բարձրացրու աչքերդ»)։ Թարգմ․՝ Աշոտ Լուսենց։ «Սովետական գրականություն», 1956, թիվ 1, էջ 93։

Յաշպալ

* Վշտի իրավունքը (պատմվածք)։ Թարգմ․՝ Ս․ Ավագյան։ «Սովետական գրականություն», 1956, թիվ 1, էջ 113-114։

Կրիշան Չանդր

* Արյունոտ պար (պատմվածք)։ Ռուս․ թարգմ․ Լ․ Պետրոսյան։ «Գրական թերթ», 1956, թիվ 1։

* Մեր բարեկամության խոր արմատները: «Գրական թերթ», 1956, թիվ 3։

Հարինդրանաթ Չատտոպադհայա

* Անձրև է գալիս, Քամին (բանաստեղծություններ)։ Թարգմ․՝ Աշոտ Լուսենց։ «Սովետական գրականություն», 1956, թիվ 1, էջ 93-94։

Իբրահիմ Ջալիս

* Մուհամեդ Իսհակի սխալը (պատմվածք)։ Թարգմ․՝ Ս․ Ավագյան։ «Սովետական գրականություն», 1956, թիվ 1, էջ 102-107։

Վալլատհոլ

* Հատված «Լև Տոլստոյի տունը» պոեմից, «Մենք հպարտ ենք, որ չենք սերվել․․․», «Մայիսը թող․․․» (բանաստեղծություններ)։ Թարգմ․՝ Ա․ Պողոսյան։ «Սովետական գրականություն», 1956, թիվ 1, էջ 100-101։

Ժողովրդական բանահյուսություն

Հնդկական ժողովրդական պոեզիայից։ Թարգմ․՝ Հենրիկ Սևան։ «Սովետական գրականություն», 1956, թիվ 1, էջ 94։


Հնդկական գրականության մասին

* Մեծ ժողովրդի գրականությունը։ «Սովետական գրականություն», 1956, թիվ 1, էջ 87-92։

Ռաբինդրանաթ Թագոր

* Լ․ Պետրոսյան, Ռ․ Տագորի «Պարտիզպանը» հայերեն։ «Սովետական գրականություն», 1956, թիվ 1, էջ 166-168։

Սերոբ Սարգսյանի ստեղծագործությունները

Սերոբ Սարգսյանի ստեղծագործությունները

1956

Մամուլ

* Ինչի վրա են աշխատում մեր գրողները (հարցման պատասխան)։ «Գրական թերթ», 1956, թիվ 2։

* Ամո Խարազյան (ծննդյան 75-ամյակի առթիվ)։ «Սովետական գրականություն», 1956, թիվ 1, էջ 80-86։

Ամո Խարազյանի մասին

 Ամո Խարազյանի մասին

Մամուլ

1956

* Սերոբ Սարգսյան, Ամո Խարազյան (ծննդյան 75-ամյակի առթիվ)։ «Սովետական գրականություն», 1956, թիվ 1, էջ 80-86։

Յուրի Մարյանի ստեղծագործությունները

 Յուրի Մարյանի ստեղծագործությունները

Մամուլ

1956

* Արզնիի հիդրոէլեկտրակայանի կառուցողների մոտ (ակնարկ)։ «Սովետական գրականություն», 1956, թիվ 1, էջ 73-79։

Վաղարշակ Նորենցի ստեղծագործությունները

Վաղարշակ Նորենցի ստեղծագործությունները

Մամուլ

1956

* Ինչի վրա են աշխատում մեր գրողները (հարցման պատասխան)։ «Գրական թերթ», 1956, թիվ 4։ 

* Մեր մեծ սարից, Խոհ, Արձան, «Ես գիտեմ հիմա, որ քեզ էլ ինձ պես․․․», «Իզուր ես դու խանդում, հոգի՛ս, իզուր․․․», Հովիվները (բանաստեղծություններ)։ «Սովետական գրականություն», 1956, թիվ 5, էջ 76-78։

* Հազարան բլբուլ (բանաստեղծություն)։ «Սովետական գրականություն», 1956, թիվ 6, էջ 97։

Վաղարշակ Նորենցի թարգմանությունները

* Սերգեյ Եսենին, Պարսկական մոտիվներ։ «Հին վերքերի ցավը մեղմացել է շատ․․․», «Այսօր ես հարցրի սեղանավորին․․․», «Շահանե, դու իմ Շահանե․․․», «Դու ասացիր,- Սաադին միշտ․․․», «Ես երբեք չեմ եղել Վոսփորում․․․», «Շաֆրանե երկրի վերջալույսն է վառ․․․», «Կապուտակ հայրենիք Ֆիրդուսու․․․», «Բանաստեղծ լինել՝ միևնույնն է, թե․․․», «Լուսինն ինչո՞ւ է դժգույն ողողում․․․», «Հիմար սիրտս, մի զարկիր այդպես․․․», «Ճնճղուկների ձայների ծով․․․», «Դու զվարթ երկիր կապուտակ ու մով․․․»։ «Սովետական գրականություն», 1956, թիվ 1, էջ 69-72։

Հուսիկ Խանդամուրյանի ստեղծագործությունները

 Հուսիկ Խանդամուրյանի ստեղծագործությունները

Մամուլ

1956

* Սեդա (պատմվածք)։ «Սովետական գրականություն», 1956, թիվ 1, էջ 63-68։

Արշավիր Դարբնու ստեղծագործությունները

Արշավիր Դարբնու ստեղծագործությունները

Մամուլ

1956

* Ապոլլոնի մեծարումը, Աղվեսի դափնեպսակը (բանաստեղծություններ)։ «Սովետական արվեստ», 1956, թիվ 1, էջ 62։

* Առակներ։ Ագռավը և թիթեռը, Աղվեսից խելոք սկյուռը, Հնձվորը և օձը, Աքլորը աղվեսի կոնսերվատորիայում (բանաստեղծություններ)։ «Սովետական արվեստ», 1956, թիվ 6, էջ 110-111։

Աքլորը աղվեսի կոնսերվատորիայում, Քաջ նապաստակը, Փոքրիկ ծովայինները, Կարինեի երազը, Փիսիկը և լուսինը (բանաստեղծություններ)։ «Սովետական արվեստ», 1956, թիվ 11, էջ 129-131։

Քասախ գետի մասին

Քասախ գետի մասին

Մամուլ

1956

* Վահրամ Ալազան, Քասախի ափին (բանաստեղծություն)։ «Սովետական գրականություն», 1956, թիվ 1, էջ 59-61։

Արաքս գետի մասին

Արաքս գետի մասին

Մամուլ

1956

* Վահրամ Ալազան, Արազ (բանաստեղծություն)։ «Սովետական գրականություն», 1956, թիվ 1, էջ 59։

* Ալիս Բաչիլո, Արաքսի ափին։ Թարգմ․ Ա․ Լուսենց։ «Սովետական գրականություն», 1956, թիվ 11, էջ 137։

Երևանի մասին

Երևանի մասին

Մամուլ

1956

* Վահրամ Ալազան, Երևան (բանաստեղծություն)։ «Սովետական գրականություն», 1956, թիվ 1, էջ 58։

* Սմբատ ՏերունյանԻմ Երևան քեզի կուգամ (բանաստեղծություն)։ «Սովետական գրականություն», 1956, թիվ 10, էջ 68-69։

* Արշավիր Քոչարյան, Երևանում (բանաստեղծություն)։ «Սովետական գրականություն», 1956, թիվ 10, էջ 120։

* Վլադիմիր Հովհաննիսյան, Երգ Երևանի մասին (բանաստեղծություն)։ «Սովետական գրականություն», 1956, թիվ 11, էջ 49։

Եղիշե Չարենցի մասին

Եղիշե Չարենցի մասին

Մամուլ

1956

* Վահրամ Ալազան, Չարենցի հետ (բանաստեղծություն)։ «Սովետական գրականություն», 1956, թիվ 1, էջ 56։

* Լևոն Ասմարյան, Չարենցը դաշնակցության դեմ։ «Սովետական գրականություն», 1956, թիվ 4, էջ 121-132։

* Հրանտ Թամրազյան, Լուրջ գործի սկզբին (գրախոսություն)։ «Սովետական գրականություն», 1956, թիվ 9, էջ 152-155։

Վահրամ Ալազանի ստեղծագործությունները

 Վահրամ Ալազանի ստեղծագործությունները

Մամուլ

1956

* Ինչի վրա են աշխատում մեր գրողները (հարցման պատասխան)։ «Գրական թերթ», 1956, թիվ 1։

* Էջեր նոր գրքից։ Կոմունիստական պարտիային, Թումանյանի սիրտը, Երկու քառյակ Թումանյանին, Չարենցի հետ, Ես չե՛մ մեռնելու․․․, Հուշ, Հին սեր, Սիրտս բացեմ․․․, Երևան, Սոնետ, Արազ, Քասախի ափին։ «Սովետական գրականություն», 1956, թիվ 1, էջ 55-61։

* Մաքսիմ Գորկին Սովետական Հայաստանում (հիշողություններ)։ «Սովետական գրականություն», 1956, թիվ 6, էջ 131-139։

* Լենինի աղբյուրը։ «Սովետական գրականություն», 1956, թիվ 8, էջ 75-77։

Գուրգեն Մահարու ստեղծագործությունները

Գուրգեն Մահարու ստեղծագործությունները

Մամուլ

1956

* Ինչի վրա են աշխատում մեր գրողները (հարցման պատասխան)։ «Գրական թերթ», 1956, թիվ 4։ 

* Անցյալից։ Կույրը տեսնում է, Ղանթար, Նշան աղան, Անժպիտ Բաքոսի, գրքերի և նորից քաղցի մասին։ «Սովետական գրականություն», 1956, թիվ 1, էջ 46-54։

* Երեք պատմվածք։ Մի անգամ գերեզմանատանը, Անմեղ մեղավորներ, Պարզ բարդություն։ «Սովետական գրականություն», 1956, թիվ 6, էջ 98-104։

* Փոքրիկ պատմվածքներ։ 1․ Անվերնագիր, 2․ Ողբերգություն թռչնանոցում։ «Սովետական գրականություն», 1956, թիվ 12, էջ 24-30։

Ռուս գրականություն

Ռուս գրականություն

Սավվա Դանգուլով

* Կուզնեցկի մոստ (վեպ), գիրք 1։ Ռուս. թարգմ.՝ Ց. Պողոսյան, Ե., Հայաստան, 1975, 637 էջ:

* Կուզնեցկի մոստ (վեպ), գիրք 2։ Ռուս. թարգմ.՝ Ց. Պողոսյան, Ե., Հայաստան, 1978, 573 էջ:

Լև Դավիդիչև

* Լև Դավիդիչև, Երկրորդ դասարանցի և երկտարեցի Իվան Սեմյոնովի բազմաչարչար և վտանգներով լի կյանքը, որ գրված է հեղինակի անձնական հետազոտությունների և այստեղ շարադրված իրադարձությունների մասնակիցներից լսած պատմությունների հիման վրա, ու մի փոքր էլ երևակայությամբ (վիպակ)։ Ռուս. թարգմ.՝ Լ. Համբարձումյան, Ե., Հայաստան, 1975, 106 էջ:

Գալինա Դեմիկինա

* Քեռի Որոտը (բանաստեղծություններ): Ռուս. թարգմ.՝ Ա. Յավրյան։ Ե., Հայաստան, 1973, 23 էջ։ Բովանդակությունը՝ Գիտեք, թե ինչո՞ւ; Մեր տոնը; Մենք նավարկում ենք, հասնում ձմռանը; Ժամացույցը; Ուռենու վարսավիրը; Քեռի Որոտը; Սածիլներ; Հին ավտոն։

Բելա Դիժուր

* Բնության բողոքի գիրքը (վիպակ-հեքիաթներ): Ռուս. թարգմ.՝ Կ. Լ. Սարիբեկյան, Ե., Սովետական գրող, 1977, 272 էջ։

Սերգեյ Եսենին

* Պարսկական մոտիվներ։ «Հին վերքերի ցավը մեղմացել է շատ․․․», «Այսօր ես հարցրի սեղանավորին․․․», «Շահանե, դու իմ Շահանե․․․», «Դու ասացիր,- Սաադին միշտ․․․», «Ես երբեք չեմ եղել Վոսփորում․․․», «Շաֆրանե երկրի վերջալույսն է վառ․․․», «Կապուտակ հայրենիք Ֆիրդուսու․․․», «Բանաստեղծ լինել՝ միևնույնն է, թե․․․», «Լուսինն ինչո՞ւ է դժգույն ողողում․․․», «Հիմար սիրտս, մի զարկիր այդպես․․․», «Ճնճղուկների ձայների ծով․․․», «Դու զվարթ երկիր կապուտակ ու մով․․․»։ Թարգմ․՝ Վաղարշակ Նորենց։ «Սովետական գրականություն», 1956, թիվ 1, էջ 69-72։

Միխայիլ Իսակովսկի

* «Զեկուցագիր» (Գյուղական եղելություն)։ Ներկայացրեց Վահան Գրիգորյանը։ «Սովետական գրականություն», 1956, թիվ 1, էջ 44։

Վալերի Կիրպոտին

Ծիծաղի պրոբլեմը Շչեդրինի երգիծանքի մեջ։ «Սովետական գրականություն», 1956, թիվ 1, էջ 134-154։

Ալեքսանդր Պուշկին

* Բորիս Գոդունով (հատվածներ)։ Թարգմ․՝ Պարույր Միքայելյան։ «Սովետական գրականություն», 1956, թիվ 9, էջ 81-83։

Ալեքսանդր Տվարդովսկի

* Գրական զրույց (հատված «Հեռաստանից հեռաստան» պոեմից)։ Թարգմ․՝ Ա․ Պողոսյան։ «Սովետական գրականություն», 1956, թիվ 4, էջ 69-71։


Ռուս գրականության մասին

* Սերգեյ Դարոնյան, Միաձույլ ընտանիքում (գրախոսություն)։ «Սովետական գրականություն», 1956, թիվ 10, էջ 160-165։

Մաքսիմ Գորկի

* Վահրամ Ալազան, Մաքսիմ Գորկին Սովետական Հայաստանում (հիշողություններ)։ «Սովետական գրականություն», 1956, թիվ 6, էջ 131-139։ 

* Արշալույս Արշարունի, Մ․ Գորկու անտիպ նամակների առթիվ։ «Սովետական գրականություն», 1956, թիվ 6, էջ 140-144։

Ֆեոդոր Դոստոևսկի

* Արշալույս Մարգարյան, Ֆ․ Դոստոևսկի։ «Սովետական գրականություն», 1956, թիվ 4, էջ 133-137։

Միխայիլ Լերմոնտով

* Աղասի Վարդանյան, Լերմոնտովի «Դիմակահանդես»-ի հայերեն չափածո թարգմանության առթիվ (գրախոսություն)։ «Սովետական գրականություն», 1956, թիվ 11, էջ 165-167։

Անտոն Չեխով

* Արծրուն Բաղդասարյան, «Չեխովը գրականության մասին» (գրախոսություն)։  «Սովետական գրականություն», 1956, թիվ 2, էջ 154-156։

Գեորգի Պլեխանով

* Էդվարդ Ջրբաշյան, Գ․ Վ․ Պլեխանովը և մարքսիստական էթիկայի հարցերը (ծննդյան 100-ամյակի առթիվ)։ «Սովետական գրականություն», 1956, թիվ 12, էջ 88-100։

Միխայիլ Սալտիկով-Շչեդրին

* Վալերի Կիրպոտին, Ծիծաղի պրոբլեմը Շչեդրինի երգիծանքի մեջ։ «Սովետական գրականություն», 1956, թիվ 1, էջ 134-154։

Լատիշական գրականություն

 Լատիշական գրականություն

Յան Ռայնիս

* Դաղձ։ Ներկայացրեց Վահան Գրիգորյանը։ «Սովետական գրականություն», 1956, թիվ 1, էջ 43։

Վահան Գրիգորյանի ստեղծագործությունները

Վահան Գրիգորյանի ստեղծագործությունները

Մամուլ

1956

* Ընկերներ իմ ռուս, Սահմանապահ, «Փչում է մեղմիկ հովը լեռնային․․․», «Գարնան վարար գետի նման․․․», «Նստած էի սենյակում․․․», Բաղեղ, Դաղձ (Յան Ռայնիսից), «Զեկուցագիր» (Մ․ Իսակովսկուց)։ «Սովետական գրականություն», 1956, թիվ 1, էջ 41-45։

* Տատասկ (բանաստեղծություն)։ «Սովետական գրականություն», 1956, թիվ 6, էջ 105-106։

Մկրտիչ Արմենի ստեղծագործությունները

 Մկրտիչ Արմենի ստեղծագործությունները

Մամուլ

1956

* Միջահասակից բարձր մարդ (վիպակ)։ «Սովետական գրականություն», 1956, թիվ 1, էջ 6-40։

Ավետիք Իսահակյանի մասին

Ավետիք Իսահակյանի մասին

Մամուլ

1956

Համո Սահյան, Էքապրոմտ։ «Սովետական գրականություն», 1956, թիվ 1, էջ 5։

Համո Սահյանի ստեղծագործությունները

 Համո Սահյանի ստեղծագործությունները

1956

* Ինչի վրա են աշխատում մեր գրողները (հարցման պատասխան)։ «Գրական թերթ», 1956, թիվ 2։

* Բանաստեղծություններ։ Խոսք պարտիային, Թող ձյուն դառնան, Հայրենիքիս, Ձեր կալի մղեղը ոսկե, Սրտիս հետ, Ձմեռնամուտ, Մայրամուտ, Տերևը, Երազանքիս ճամփան, Սիրտ չունեմ կարծես, Էքսպրոմտ։ «Սովետական գրականություն», 1956, թիվ 1, էջ 3-5։

* Երգ հացի մասին, Ալիքը, Արարատյան դաշտ, Երգ Ակսել Բակունցին, Տրիոլետներ, Լեռները (բանաստեղծություններ)։ «Սովետական գրականություն», 1956, թիվ 10, էջ 106-108։

Հովհաննես Թումանյանի մասին

 Հովհաննես Թումանյանի մասին

Գրքեր

1959

Հովհաննես Թումանյան (1869-1959), Ե․, ՀՍՍՌ Կուլտ․ մինիստ․ 

1961

* Հովհաննես Թումանյան (1869-1923), Մատենագիտություն, Ե․, առանց հրատ․, 1961, 387 էջ։ Խմբագրեց և առաջաբանը գրեց Էդվարդ Ջրբաշյանը։

1964

* Թումանյանի պոեմները (մենագրություն), Ե․, Երևանի համսարանի հրատ․, 1964, 507 էջ։

1966

* Հովհաննես Թումանյանի կյանքն ու ստեղծագործությունը (նյութեր դպրոցներում և մանկական գրադարաններում ցուցահանդես կազմակերպելու համար), Ե․, Լույս, 1966, 42 էջ։ Կազմեցին՝ Լյուսի Թաշճյանը, Ֆրիդա Հակոբյանը։ Խմբագիր՝ Համլետ Կարճիկայն։ 

* Լևոն Հախվերդյան, Թումանյանի աշխարհը, Ե․, Հայաստան, 1966, 500 էջ։ Խմբագիր՝ Լ․ Արազյան։

1969

* Թումանյանը ժամանակակիցների հուշերում, Ե․, ՀՍՍՀ ԳԱ հրատ․, 1969, 1000 էջ։ Կազմեց և ծանոթագրեց՝ Լուսիկ Կարապետյան, խմբագիրեր՝ Արամ Ինճիկյան, Պիոն Հակոբյան։

* Հովհաննես Թումանյան (1869-1969)․ Ասույթներ, թևավոր խոսքեր, կենսագրական և մատենագիտական տեղեկություններ, Ե․, առանց հրատ․, 1969, 186 էջ։ Կազմեցին՝ Ալբերտ Շահազիզյան, խմբագիր՝ Էդվարդ Ջրբաշյան։

* Ձոներ Թումանյանին, Ե․, Հայաստան, 1969, 91 էջ։ Կազմեց, խմբագրեց և առաջաբանը գրեց Գևորգ Դևրիկյանը։

* Շավիղ Գրիգորյան, Հովհաննես Թումանյան, Ե․, առանց հրատ․, 1969, 96 էջ։ Խմբագիր՝ Արամ Ինճիկյան։

* Դերենիկ Դեմիրճյան, Թումանյանի հետ (հոդվածներ, հուշեր), Ե․, Հայաստան, 1969, 78 էջ։ Կազմեց՝ Լուսիկ Կարապետյան, խմբագիր՝ Ռ․ Սարգսյան։

* Ստեփան Զորյան, Իմ Թումանյանը (հովածներ, ելույթներ, հուշեր), Ե․, Հայաստան, 1969, 121 էջ։ Կազմեցին՝ Լևոն Զորյանը, Կարեն Զորյանը, Ռ․ Սարգսյանը։

* Նվարդ Թումանյան, Հուշեր և զրույցներ, Ե․, Լույս, 1969, էջ 334։ Խմբագիրներ՝ Լևոն Հախվերդյան, Արամ Ինճիկյան, Էդվարդ Ջրբաշյան։

* Արամ Ինճիկյան, Հովհաննես Թումանյան (կյանքի ու ստեղծագործության պատմությունը․ 1869-1899), Ե․, ՀՍՍՀ ԳԱ հրատ․, 1969, 595 էջ։ Խմբագիր՝ Էդվարդ Ջրբաշյան։

* Ավետիք Իսահակյան, Մեր գրի անմահ փառքը (հոդվածներ, հուշեր, ասույթներ), Ե․, Հայաստան, 1969, 52 էջ։ Խմբագիրներ՝ Աբաս Իսահակյան, Ռ․ Սարգսյան։

* Տիգրան Կարապետյան, Լուսավոր հայացքով (Հովհաննես Թումանյանի կյանքն ու ստեղծագործական գործունեությունը), Ե․, Հայաստան, 1969, 209 էջ։ Խմբագիր՝ Ա․ Քիշոյան։

* Լևոն Հախվերդյան, Թումանյանի կյանքը (կյանքի և ստեղծագործության ակնարկ ծննդյան 100-ամյակի առթիվ), Ե․, Հայաստան, 1969, 100 էջ։

* Մելքում Մելքումյան, Հովհաննես Թումանյանը կրթության և դաստիարակության մասին, Ե․, Լույս, 1969, 265 էջ։ Խմբագիր՝ Վ․ Օրդյան։

* Մագդալինա Ջանփոլադյան, Թումանյանը և ժողովրդական էպոսը, Ե․, Երևանի համալսարանի հրատ․, 1969, 200 էջ։ Խմբագիր՝ Էվարդ Ջրբաշյան։

1970

* Արամայիս Երզնկյան, Դարավոր կաղնին (հուշեր), Ե․, Հայաստան, 1970, 42 էջ։ Խմբագիր՝ Հ․ Դանիելյան։

* Սերգեյ Նարովչատով, Մեծ բանաստեղծն ու քաղաքցին, Ե․, Հայաստան, 1970, 43 էջ։ 

1971

* Գուրգեն Մահարի, Այս հմուտ, հանճարեղ Լոռեցին, Ե․, Հայաստան, 1971, 67 էջ։ Խմբագիր՝ Լևոն Հախվերդյան։

* Արտաշես Կարինյան, Հովհաննես Թումանյան (հուշեր, հոդվածներ), Ե․, ՀՍՍՀ ԳԱ հրատ․, 1971, 92 էջ։ Խմբագիր՝ Լ․ Կարապետյան։

1972

* Թումանյան-100 (հոբելյանական տարեգրություն), Ե․, Հայաստան, 1972, 634 էջ։ Կազմեցին՝ Արտավազդ Խաչիկյան և Լևոն Հախվերդյան։

1973

* Զավեն Ավետիսյան, Թումանյանի ստեղծագործական լաբորատորիան, Ե․, ՀՍՍՀ ԳԱ հրատ․, 1973, 208 էջ։ Խմբագիր՝ Ա․ Ինճիկյան։

1982

* Էդվարդ Ջրբաշյան, Չորս գագաթ (Թումանյան, Տերյան, Իսահակյան, Չարենց), Ե․, Սովետական գրող, 1982, 468 էջ։

1986

* Սենեքերիմ Արշակյան, Հովհաննես Թումանյանը և արևելահայ գեղարվեստական գրականության լեզուն, Ե․, Լույս, 1986, 319 էջ։

1990

* Ազատ Եղիազարյան, Թումանյանի պոետիկան և նրա ժողովրդական ակունքները, Ե․, Խորհրդային գրող, 1990, 262 էջ։ Խմբագիր՝ Հ․ Դանիելյան։

2015

Հայկական հարցն ու իր լուծումը` ըստ Հովհ. Թումանյանի, Ե․, Հովհաննես Թումանյանի թանգարան, 2015, 245 էջ։ Կազմեց՝ Ա․ Եղիազարյան․ խմբագիր՝ Ս․ Ադամյան։

2019

* Վարդգէս Ահարոնեան, Մարդը եւ բանաստեղծը, Ե․, Համազգային հայ կրթական եւ մշակութային միութիւն, 2019, 317 էջ։

* Հովհաննես Այվազյան, Լուսահորդ հանճարը, Ե․, ՀԳՄ, 2019, 206 էջ։

* Ռազմիկ Դավոյան, Համատարած Թումանյան (հրավեր Թումանյանին մեր այսօրվա գործնական կյանք), Ս․ Էջմիածին, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի հրատ․, 2019, 181 էջ։ Առաջաբանի հեղինակ՝ Ս․ Մուրադյան։ 

* Սերգեյ Մաճկալյան, Զրույց մեծերի հետ կամ 365 հարց Հովհաննես Թումանյանին, Գարեգին Նժդեհին, Պարույր Սևակին, Ե․, հեղ․ հրատ․, 2019, 176 էջ։

* Հավերժ արդիական Ամենայն հայոց բանաստեղծը (հոդվածների ժողովածու), Ե․, Լուսակն, 2019, 114 էջ։ Խմբագիր՝ Լիլիթ Հովսեփյան։

2020

* Թումանեան․ «Անհունի» ճամբով (միջազգային գիտաժողով՝ նուիրուած բանաստեղծի 150 ամեակին), Ե․, ՎՄՎ-Պրինտ, 168 էջ։ Խմբագիր՝ Սուրէն Դանիէլեան, կազմեց՝ Քնարիկ Աբրահամեան։

Թումանյան-Կոմիտաս 150 (պատկերագիրք), Ե․, Տիգրան Մեծ, 2020, 151 էջ։ Հեղինակ-կազմող՝ Հ. Սահակյան։ Առաջաբան՝ Ա. Ծատուրյան։ Խմբագիրներ՝ Ա. Խաչիկօղլյան, Ս. Խաչիկօղլյան։ Թարգմանիչ՝ Ս. Մամբրեյան։ Լուսանկարիչ՝ Ս. Դանիելյան։ Ձևավորող՝ Ս.Մելքոնյան, ՀԱՊ։

* Հովհաննես Թումանյան․ հանրագիտարան, Ե․, Հայկական հանրագիտարան․ հրատարակչություն, 2020, 1224 էջ։ Գլխավոր խմբագիր՝ Հովհաննես Այվազյան։ Գիտախմբագրական խորհուրդ՝ Ազատ Եղիազարյան և այլք։

* Հովհաննես Թումանյան (կենսամատենագիտություն․ 2001-2020), Ե․, Գիրք հրատ․, 2020, 443 էջ։ Կազմեցին՝ Ա․ Ամիրջանյան, Օ․ Աղայան։ Խմբագիրներ՝ Ս․ Հովհաննիսյան, Մ․ Գրիգորյան։

* Հովհաննես Թումանյանի կյանքի և ստեղծագործության տարեգրություն (1920-1923), Ե․, ՀՀ ԳԱԱ «Գիտություն» հրատ․, 881 էջ։ Կազմողներ՝ Ի․ Վարժապետյան, Հասմիկ Աբեղյան, Ե․ Մնացականյան, Ն․ Մկրտչյան։ Պատասխանատու խմբագիր՝ Վլադիմիր Կիրակոսյան։

Հովհաննես Թումանյան - 150 (հոբելյանական գիտաժողովի նյութերի ժողովածու)։ Խմբագրական խորհուրդ՝ Ա. Ասատրյան, Ա. Դոլուխանյան, Վ. Դևրիկյան և այլոք։ Խմբագիր՝ Հ. Որսկանյան, ՀՀ գիտություններ ազգային ակադեմիա, Մ. Աբեղյանի անվան գրականության ինստիտուտ։

* Անուշավան Զաքարյան, Ռուս գրողները և Հովհաննես Թումանյանը, Ե․, հեղ․ հրատ․, 2019, 72 էջ։

2021

* Վանե Եղիազարյան, Հովհաննես Թումանյանը և նրա եղբայր Ռոստոմի սպանության առեղծվածը, Ե․, ՎՄՎ-Պրինտ, 312 էջ։ Խմբագիր-սրբագրիչներ՝ Թեհմինե Մարության, Հերմինե Բաբուռյան։ Գրախոս՝ Սուսաննա Հարությունյան։

2023

* Աբգար Ափինյան, Թումանյանը և ժամանակակից հայ գրականությունը, Ե․, Համահայկական գրողների միության հրատ․, 2023, 42 էջ։

* Ազատ Եղիազարյան, Թումանյան և Իսահակյան (երկու աշխարհընկալում), Ե․, Անտարես, 234 էջ։ Խմբագիր՝ Արքմենիկ Նիկողոսյան։


Մամուլ

1956

* Վահրամ Ալազան, Թումանյանի սիրտը, Երկու քառյակ Թումանյանին (բանաստեղծություններ)։ «Սովետական գրականություն», 1956, թիվ 1, էջ 56։

Վլադիմիր Սոլոգուբ․ Շնիկը



ՇՆԻԿԸ 
ՏԵՄԵՆԵՎՅԱՆ ՏՈՆԱՎԱՃԱՌ
 
Նվիրվում է Մ. Ս. Շչեպկինին34 
Սույն հարյուրամյակի սկզբում35, այսինքն՝ քառասուն տարի առաջ, տեմենևյան տոնավաճառը հռչակված էր ողջ Ռուսաստանում. այստեղ էր կատարվում շատ նահանգների առևտրական շրջանառությունը, և լուծվում էին հաճախ կարևոր տնտեսական խնդիրներ։ Այստեղ էին հաստատվում հացի, բրդի, կանեփաթելի և այն ամենի գները, ինչ արտադրում էր ռուս կալվածատերը։ 
Այստեղ կալվածատերը հանդիպում էր իր մշտական ախոյանին՝ վաճառականին, ու նրանց միջև ծավալվում էր մի պայքար, որ սովորաբար ավարտվում էր նրանով, որ մեկն անպայման խաբում էր մյուսին։ Այդ էր պատճառը, որ կալվածատերերը կես տարի շուտ էին սկսում նախապատրաստվել տոնավաճառին՝ հաշվարկելով ենթադրյալ շահույթը։ Նրանց կանայք, իրենց հերթին, հագուստեղենի պատրաստություններ էին անում առաջիկա զվարճանքների, հանդիպումների, հավաքների և այցելությունների համար, որտեղից տուն էին տանելու բամբասանքի ու շաղակրատանքի մեկ տարվա պաշար։ Ի վերջո, վարդերես դուստրերն էլ էին հաշվում, թե քանի օր է մնացել մինչ այն երանելի րոպեն, երբ կկարողանան զբոսնել խանութների ու կրպակների շարքերով, և, ո՜վ գիտի, որևէ կրքոտ կոռնետի36 սրտին դիպչել կամ, գուցե, կորցնել սեփական կուսական ձանձրացրած անվրդովությունը։ 
Այսպես թե այնպես, 1804 թ. օգոստոսի 17–ին, տոնավաճառի բացումից երկու օր առաջ Տեմենև գավառական քաղաք ժամանեց մի բավական տարօրինակ թափոր։ Առջևում աչքի էր զարնում պիսակավոր քնձռոտ ձիերով լծված հազիվ շնչող սայլակառքը, որ հնամաշ հռոմեական մարտակառքի տեսք ուներ։ 
Այնտեղ երկու մարդ էր նստած. առաջինը չափազանց գունատ, նիհար, կարևոր ու նույնիսկ խստաբարո արտաքինով, ծագումով գերմանացի, Ադամ Ադամիչ Շրեյն անունով, բալետմեյստեր կոչումով (հարկ եղած դեպքում՝ պարող) մարդն էր, երկրորդը կարմրերես, ուրախ մարդն էր՝ հովարով գլխարկը վեր ցցած, ինչը նշանակում էր, որ բարեհաճորեն է  տրամադրված։ Նա էլ ողբերգակ դերասանի, օպերային երգչի և առաջին կատակերգակի կոչում ուներ, անունն էր Օսիպ Վիկենտևիչ Պոչենովսկի։ 
Նրանք երկուսն էլ ոչ այլ ինչ էին, քան տեմենևյան թատրոնի տնօրեններ, ռեժիսորներ և անտրպրենյորներ, սակայն, անշուշտ, սոսկ տոնավաճառի ընթացքում, քանի որ այդ փայլուն ժամանակն անցնելուց հետո քաղաք Տեմենևը դառնում էր լուռ և ամայի՝ կարծես թշնամու հարձակումից հետո։ Կրպակները փակվում էին մինչև հաջորդ տոնավաճառը։ Տները, ուր եռում էր կյանքը, լի էին կալվածատերերով, նրանց կանանցով ու երեխաներով, քրջոտ սպասավորներով ու ծառաներով և բակերը, ուր շարված էին երկանիվ ու քառանիվ կառքերը, հանկարծ այնքան դատարկ և անմարդաբնակ էին դառնում, որ ակամա սարսափ էին ներշնչում։ Փողոցի կողմից լուսամուտների ծածկափեղկերը պինդ փակվում, տանտերերը տեղափոխվում էին ձեղնահարկի վերնասենյակներ՝ սպասելով այն երջանիկ ժամանակաշրջանին, երբ քառանիվ ու երկանիվ կառքերը կրկին կանգ կառնեն դարպասների դիմաց՝ շաբաթական օթևանի դիմաց տարեկան եկամուտ բերելով։ Ողջ քաղաքն ընկղմվում էր մեռյալ լռության մեջ, մերթընդմերթ միայն դողդողացող մայթերով անցնում էին սապոգներ հագած գեղջկուհիներ, և դատարկ փողոցներում լսվում էր քաղաքապետարանի թեթև կառքերի չխկչխկոցը։ 
Պետք է նկատել, որ տեմենևյան քաղաքապետը միայն տոնավաճառի ժամանակ էր արժանանում ոստիկանապետի կոչմանը, որ այն տարիների ընկալումով ավելի բարեհնչուն էր թվում և ավելի էր վախ հարուցում։ Խաղաղ օրերին քաղաքապետը պարզապես քաղաքապետ էր մնում, այսինքն՝ գավառական քաղաքի համեստ մի կալվածատեր. անհոգ ապրում էր ընտանիքի գրկում, զբաղվում երեխաների դաստիարակությամբ, թերթ կարդում, տոնական օրերին էլ առատ ճաշով հյուրասիրում էր քաղաքի պաշտոնյաներին։ 
Այդ ընդհանուր նիրհը կտրուկ ընդհատվում էր յուրաքանչյուր տարվա օգոստոս ամսին։ Այդ ժամանակ Տեմենևն արթնանում էր, աշխուժանում, կատարելապես վերափոխվում։ Ոչ միայն իջևանատան կրպակներն էին ապրանքով լցվում, և տեղ ու դադար չկար գնորդներից ու բերանբացներից, կրպակների շարքերով անցնել չէր լինում, այլև քաղաքի բոլոր հրապարակներում և քաղաքի շուրջբոլորը բազմաճյուղ կեչիների հովանու ներքո տախտակներից հապշտապ կառուցվում էին տաղավարների նորանոր շարքեր։ 
Արևն ուրախ խաղում էր թրթռացող զմրուխտյա տերևների վրա, հովիկը հաճելիորեն ծածանում էր դրանք անցորդների գլխավերևում. այստեղ էին կազմակերպվում պճնամոլ ազնվականների հավաքները։ Խայտաբղետ զգեստներով օրիորդների շարանները առկայծում էին կանաչ նրբանցքներում՝ աչքի տակով նայելով երիտասարդ սպաներին։ Գեր տիրուհի–տանտիկինները համառորեն սակարկում էին առևտրականների հետ, կալվածատերերը շամպայն էին խմում ծեր ֆրանսուհու կրպակում, ուր միաժամանակ և՛ նորաձև ապրանք, և՛ գինի էր վաճառվում։ Ամեն ինչ կենդանի էր ու գեղատեսիլ։ Քաղաքամուտքի մոտ իր գեղեցկությամբ առանձնանում էր հեծելազորը՝ իր երամակներով, նորոգիչներով՝ ձիերի ջոկը համալրող սպաներով, ձիավաճառներով, հատուկ տեսակի կալվածատերերով, որ աչքի էին ընկնում իրենց բեղերով, հունգարական բաճկոններով, լոթիական գլխարկներով և յուրատեսակ կարճլիկ շչակավոր մտրակներով։ Քաղաքով մեկ անսպասելի ի հայտ էին գալիս անթիվ–անհամար խորտկարաններ ու պանդոկներ։ Միայն հյուրանոց չկար՝ եկվորներին տեղավորելու, բայց քանի որ քաղքենիներն իրենք էին զբաղվում հյուրընկալ վարձատվությամբ, այդ պակասությունն ամենևին ընկալելի չէր։ Տեմենևի կենտրոնական հրապարակը հանկարծ գեղեցկանում էր տարբեր կառուցվածքների տաղավարներով՝ հսկա ցուցանակներով և ուղեցույցներով։ Նրանցից մեկում ձիարշավ և լարախաղացություն էր կազմակերպվում, մյուսում յուրօրինակ հսկան փթանոց կշռաքարեր ու գլխիվայր շրջած փոքրիկ երեխաներ էր ատամներով բռնած խաղացնում, հետո էլ թուղթ ուտում ու բերանից կրակ ժայթքում։ Այստեղ ցուցադրում էին տարաբնույթ տիկնիկախաղեր և շրջապատկեր–համայնապատկերներ՝ իմիջիայլոց, նաև Լիսաբոնի երկրաշարժի և Շամունի լեռնահովտի37 տեսարաններով։ Հրապարակից ոչ հեռու բնակություն էին հաստատել իրար թշնամաբար տրամադրված երկու գնչուական թափառախումբ, այնտեղ էին գտնվում նաև զվարճանքի այնպիսի հաստատություններ, որոնց հիշատակել իսկ պետք չէ։ 
Սովորաբար իբրև ալյուրի մթերանոց ծառայող մեծ պահեստաշենքի ճակատին հսկայական մի տախտակ էր փակցվում, տախտակին՝ թեք ընկած սպիտակ տառեր, որ ձևավորում էին մոգական «Թատրոն» բառը։ Բառն այդ, ինչպես հայտնի է, գրավում ու գայթակղում է յուրաքանչյուր ռուս մարդու, որն ավելորդ թեկուզ մեկ ռուբլի ունի գրպանում։ Ռեժիսորներ Շրեյնի և Պոչենովսկու անդուլ հոգածության շնորհիվ տեմենևյան թատրոնը հռչակված էր շրջակայքում։  
Կալվածատերերն ու վաճառականները, ավարտելով ցերեկային գործարքներն ու վեճերը, հաճույքով ներկայացումների էին հաճախում, բուռն ծափահարում էին, հավանած դերասանին բազմիցս բեմ կանչում, քննում ու դատախաղ կազմակերպում, բաժանվում համակիրների կուսակցությունների։ Այդ ամենը սակայն, անշուշտ, չէր խանգարում, որ դրամական մուտքը փայլուն հաջողություն ունենար։ Իսկ երբ հանդիսատեսը գոհ է և, հատկապես, դրամարկղն էլ՝ լեցուն, ռեժիսորներին և՛ հաճելի է, և՛ շահավետ։ 
Ահա թե ինչու կառքում նստած առաջին կատակերգակ–ողբերգակի ու երգչի գլխարկը համարյա ուղղահայաց վեր էր ցցված։ Այդ գլխարկը հայտնի էր ողջ թատերախմբին ու նույնիսկ իրենց պետի տրամադրության չափիչ գործիք էր հանդիսանում։ Երբ գլխարկը սովորական դիրքում էր, նշանակում էր, որ ամեն ինչ իր հունով է ընթանում. փողը քիչ է, հոգին փոթորկված չէ, իսկ երբ գլխակը ետ էր ընկնում դեպի ծոծրակը, դերասանների շրջանում ուրախություն էր սկսում թևածել. ամեն ոք արդեն գիտեր, որ փող կա, և ռոճիկը կարող են ստանալ, որ Օսիպ Վիկենտևիչը երջանիկ է իր ամուսնական հարաբերություններում ու միանգամայն վայելում է կյանքը։ Բայց եթե հանկարծ գլխարկն իջնում էր աչքերի վրա, բոլորը տխրում էին. աշխատավարձի մասին ոչ ոք չէր էլ համարձակվում մտածել, ամենքը գիտեին, որ դրամարկղում մի գրոշ էլ չկա, և պետի ամուսնական հարաբերություններում մոլեգնում են անախորժություններն ու պառակտումը։ 
Այսպիսով, զարմանալի չէր, որ տոնավաճառի բացումից առաջ, ինչը թատերախմբի տարեկան վաստակի նշանակալից բաժինն էր տալիս, Օսիպ Վիկենտևիչի գլխարկը գտնվում էր ամենացանկալի դիրքում։ 
Օսիպ Վիկենտևիչի ընկերը՝ ուղն ու ծուծով գերմանացի, ինքնասեր ու կարծր մարդը, ամբողջովին հակառակ բնույթի էր։ Նա մարդկային արժանապատվությունից ցածր էր համարում արտաքին որևէ նշանով իր հույզերը ցուցադրելը։ Արտաքնապես խիստ էր և արժանապատիվ։ Ատամների արանքում պահած ուներ մի դյուրաթեք ծխամորճ, որին ագուցված էր բոլոր գերմանացիներին հայտնի ձևի՝ պրուսական թագավոր Ֆրիդրիխ II–ի պատկերով ճենապակյա մանրաքանդակ մի ծխափող։ 
— Սգուշացե՛ք,— հանկարծ ասաց նա իր ուղեկցին,— Դուք կարող է Ձեր գլխարք քորցնել։ 
— Ոչի՜նչ,— ընդգծված լեհական առոգանությամբ նրան պատասխանեց ընկերը,— ուրիշը կառնենք անմիջապես։ Տոնավաճառն այս տարի, կարծում եմ, հրաշալի է լինելու։ Իսկ մենք դեռ բալետ էլ ունենք, որ նախկինում չկար։ Օր ծերության ստիպված պիտի լինես պար գալ, բայց դե փոխարենը փող կդիզենք… Կդիզե՞նք որ… Հը՞…— և այս ասելով՝ որպես կատակասեր մարդ, լեհը թմփթմփացրեց գերմանացու փորին։ 
Դա դուր չեկավ գերմանացուն, նա իր հանդեպ ընտանեվարություն ընդհանրապես չէր հանդուրժում, ընկերական մտերմություն էլ չէր սիրում։ 
— Ֆե՜րջ,— ասաց նա ծորացնելով,— զառամում է մարմինս… գուցե ֆնաս կֆաստակենք։ 
— Բա՛ն չկա,— պատասխանեց լեհը,— քաղաքապետ Ֆյոդոր Իվանովիչն իմ լավ բարեկամն է… այնպիսի՜ մտերիմ բարեկամ… որ էլ… դե,՜ ուղղակի բարեկամ։ Ե՛վ պարտքը կփակենք, և՛ մեր մարդկանց կվարձատրենք, և՛ ինքներս էլ ինչ–ինչ շահույթ կկիսենք, հը՞…  
Այս երկու ինքնատիպ մարդկանց կառքի հետևից ընթանում էր զույգ եզներով լծված ահռելի սայլը՝ ամբողջովին լեցուն անտառներ, տաճարներ, սենյակներ պատկերող դեկորացիա–բեմանկարներով, որ, ցավոք, անձրևաջրերից այնպես էին լղոզվել ու խունացել, որ անտառը երբեմն սենյակ էր թվում, իսկ որոշակի սենյակ էլ՝ անտառ։ Եզներին քշում էր թատերախմբի յոթանասունամյա վարսահարդարը, որն իր արվեստին ժամանակին տիրապետել էր Պետերբուրգում, դանիական դեսպանորդի սպասավորի մոտ։ 
Այդ վարսահարդարը կարիքի դեպքում ստանձնում էր նաև համր կամ խոսքային դերեր՝ ինչպես որ պատահեր։ Բայց խաղալ նա չէր սիրում, քանի որ դա խանգարում էր նրան հիանալ իր մոգոնած սանրվածքներով։ Ներկայացման ողջ ընթացքում նա սովորաբար կուլիսների հետևից ծնողական գորովանքով նայում էր իր ստեղծագործություններին. պիեսի ոչ մի բառ չէր լսում, թրթռացող սրտով հետևում էր դերասանի շարժումներին՝ չի՞ տրորի արդյոք այդքան սիրով փաթաթած խոպոպը, անզգուշությամբ չի՞ խախտի կեղծամի խիստ ներդաշնակությունը։ Հիմա էլ նա ոչ ոքի չէր վստահել տեղափոխելու իր գանձերը. 
«Մեկ էլ տեսար անզգուշորեն շուռ կտան»,— ասել էր նա ու հպարտորեն ելել կառապանի նստատեղին։
Փոքր–ինչ ավելի վեր, հատուկ հարմարեցված վայրում բազմած էր սև մեծ աչքերով մի երիտասարդ բարետես կին՝ ակներևաբար թատերախմբում գլխավոր սիրուհու դերեր կատարող դերասանուհին ու պրիմադոննան։ Նրա հագուկապից նկատելի էր դառնում նրբաճաշակությունը. գլխարկը, որ թեև ամբողջովին խունացել էր, նրան շատ էր սազում, ուսերից վայր էր թափվում խայտաբղետ շալը, իսկ ծնկներին սրտաշարժ գորովով նստեցրել էր մի Բոլոնյան շնիկ, որ մի ժամանակ մոդայիկ էին, իսկ այժմ, բարեբախտաբար, դադարում են այդպիսին լինել։ Թեև, իրոք, շնիկը՝ իր երկար բրդով, ջղային մռութով, չսանրված բաշով և հատկապես փոքր չափերով կարող էր առանձնահատուկ համարվել։ 
Պրիմադոննայի՝ Օսիպ Վիկենտևիչի ժիր և ինքնասածի կնոջ ուշքը գնում էր Ամիշկայի համար այնպես, որ թատերախմբում շնիկին հարգում էին Պոչենովսկուց ոչ պակաս։ Չար լեզուները պնդում էին, թե Ամիշկան ամենաջերմ հուշերի առհավատչյան է, թե նա ընծայվել է մի սպայի կողմից, որի անունը լսելուց իսկ Պոչենովսկու գլխարկը սկսում էր իր շարժումը և կախվում ճիշտ հոնքերին։ Չնայած այս ամենին, Պոչենովսկին, իր գեղեցիկ կեսի կամքի ուժն ու բնավորության կարծրությունն իր վրա զգալով, ամբողջովին ենթակա էր նրան, իսկ դերասանները, մշտապես փողի կարիք ունենալով, անդադար գուրգուրում էին Ամիշկային, կերակրում շաքարով, շոյում ու նույնիսկ քծնանքով խնդմնդում էին, երբ շնիկը կծում էր նրանց մատները։ 
Դեկորացիաների և թատերական հասարակայնության իրերն ու ունեցվածքը պարփակող տարբեր չափերի տուփերի արանքում կծկվել էին ևս երեք կին. մեկը գլխաշորով, անթև բաճկոնակ հագած տարօրինակ ձևի գեր ու ծեր կին էր և առավելապես իսպանական թագուհիների դեր էր խաղում, մյուս երկուսը՝ ռուս քաղքենիների ճաշակով հագնված, ոչ այլ ոք էին, քան անպիտանության պատճառով մոսկովյան երգչախմբից հեռացված պրիմա երգչուհին և առաջին կարգի պարուհին, որ անդադար պարել էր՝ մինչ ոտքերը հոդախախտ անելը։ 
Այս սայլին հետևում էր մի քառանիվ արաբա, ուր տեղավորվել էին ևս երկու կին՝ պիտանի ամեն մի դերի, և վեհանձն հոր, ոճրագործի ու խաբեբայի կատակերգական դերեր խաղացող քուրք հագած երեք դերասան։ Սայլերթի շուրջբոլորն ու կողքերից խմբված և մեկուսի քայլում էին ևս մի քանի երիտասարդներ, որ թափառաշրջիկ դերասանի ճակատագրին էին արժանացել տարբեր պատճառներով՝ մեկը աղքատությունից, մյուսը՝ հարբեցողությունից, իսկ երկու երիտասարդ էլ՝ արվեստի հանդեպ սիրուց։ Երիտասարդությունն ամենուր էլ անհանգիստ տառապալից որոնումների մեջ է, ենթարկվում է ամենաբիրտ խաբեությանը և այլ գայթակղություն չունենալով՝ երբեմն ինչ–որ խաբուսիկ հիացում է ապրում նույնիսկ գավառական թատրոնի քրքրված բեմահարթակին։ Բայց երիտասարդությանը մոլորումների համար փնովել պետք չէ։ Այդ անհանգստությանը, այդ երիտասարդական հուզումին ենք պարտական, որ շնորհալի մարդիկ չեն մնում ստվերում, դուրս են պրծնում այնտեղից, կրթվում, կատարելագործվում և, ի վերջո, արժանանում ժողովրդական փառքի։ 
Թափառաշրջիկների այս խմբում էր դեռևս երիտասարդ մի մարդ, որը շատ առաջ էր անցել իր ընկերներից։ Նրա հոգում արդեն խոր բնավորվել էր ոչ երկդիմի ու կեղծ, այլ ճշմարիտ արվեստի հանդեպ սերը, արդեն իսկ այդ ժամանակ նա գիտակցում էր, թե որքան վեհ է արվեստագետի կոչումը, որը բնության ճշմարիտ պատկերմամբ ոչ միայն փորձում է վերափոխել մարդկանց, ինչը շատ քչերին է հաջողվում, այլև կրթում է նրանց ճաշակը, ազնվացնում նրանց, ստիպում ըմբռնել ճշմարտությունն արվեստում և ճշմարտության վսեմությունը։ Ուրախ ու անհոգ ընթանում էր երիտասարդների այդ խումբը՝ թռվռալով, շվշվացնելով, իրար վրա մանր քարեր գցելով, կատակներ անելով, խաղիկներ երգելով ու դերերը սերտելով։ Արևն արդեն իջնում էր, երբ տարօրինակ թափորը հանդիսավոր մուտք գործեց Տեմենև. դա տոնավաճառի ու թատրոնի բացումից ճիշտ երկու օր առաջ էր։ 
Երկու օր անց քաղաքապետի կինը՝ Գլաֆիրա Կիրովնան, տնավարի, մորթե եզրերով կոֆտա հագած և խոպոպաթուղթը մազերին փաթաթած, պատուհանի առջև կանգնած դիտում էր սկսվող տոնավաճառային սովոր խառնաշփոթը։ Փողոցով սողում էին մորուքավոր առևտրականների կառքերը, արաբաները և ծածկասայլերը, մարդիկ տախտակներ էին կրում, բանվորներն իրար էին խառնվել։ Մայրաքաղաքային տեսարաններին անծանոթ ու դրանցից երես չառած Գլաֆիրա Կիրովնան մեծ հաճույքով և ուշադրությամբ հետևում էր այդ իրարանցումին։ 
Տոնավաճառային ժամանակաշրջանում նրա ինքնասիրությունը ինչ–որ տեղ շոյվում էր։ Նա համոզված էր, որ քաղաքը որոշ իմաստով իր ենթակայության տակ է գտնվում, կարծես իր սեփականության մի մասն է դառնում։ 
Հարևան շրջանի ոչ այնքան հարուստ հողատիրոջ դուստրը ամոթխած աղջկանից դարձել էր իշխող տիրուհի՝ ամենքից իր դիրքին հարիր հարգանք պահանջելով։ Եկեղեցում նա առաջին շարքում էր կանգնում և արցունքն աչքերին բողոքում էր ամուսնուն, եթե որևէ մեկը համարձակվեր փողոցում իրեն տեսնելիս գլխարկը չհանել։ Գլաֆիրա Կիրովնան նվերներ էլ էր սիրում՝ ոչ այն ծանրակշիռ ընծաների նմանները, որ մատուցվում էին ամուսնուն նրա առանձնասենյակում, այլ տարբեր զիզի–պիզի մոդայիկ բաներ, գլխարկներ, սանր– հերակալներ, սրվակներ և կանացի սրտին հաճո ուրիշ դատարկ–անհեթեթ մանրուքներ։ Կապալառուն և թաղապետը չէին մոռանում տոն օրերին նրան մատուցել իրենց հարկադիր տուրքը, ինչի փոխարեն արժանանում էին ճաշի հրավերքի։ 
Քաղաքապետը ճոխ կյանք սիրող, աղ ու հացով մարդ էր։ 
Պատուհանի առջև կանգնած Գլաֆիրա Կիրովնան ծիկրակում էր, նայում ու հանկարծ ճիչ արձակեց զարմանքից ու հիացումից. իր տան առջևի մայթով քայլում էր բավական անբռնազբոսիկ, համարձակ, բայց ոչ անճաշակ հանդերձավորված մի կին։ Իմիջիայլոց պետք է ասել, որ Գլաֆիրա Կիրովնայի անհաղթահարելի խանդոտ կանացի զգացումից ծնված հայացքը շատ հպանցիկ էր։ Գլաֆիրա Կիրովնայի ուշադրությունը սևեռվել էր հրաշալի շնիկին, որին երիտասարդ կինը զբոսանքի էր հանել՝ վարդագույն ժապավենով օղակած։ 
Գլաֆիրա Կիրովնան երբևիցե այդպիսի շնիկ չէր տեսել՝ փոքրիկ, բուրդը գետին հասնող, մռութը՝ ուղղակի պատկեր, պոչը՝ հրաշք, մի խոսքով՝ հիացմո՜ւնք։ 
«Իսկ դա, կարծես, Պոչենովսկայան է,— մտածեց Գլաֆիրա Կիրովնան։— Տե՛ս, ինչպե՜ս է փքվել։ Պետք է նրանից խլել այդ շնիկին։ Անպայման կասեմ ամուսնուս։ Այդպիսի շնիկ ե՛ս կարող եմ ունենալ, իսկ հասարակ դերասանուհուն պատշաճ էլ չէ»։ 
Այդ րոպեին երկձի կառքը կանգ առավ շքամուտքի առջև, և պաշտոնական համազգեստ հագած քաղաքապետը ներս մտավ սենյակ։ Նա այցելել էր նահանգային քաղաքից տոնավաճառին հետևելու գործուղված պաշտոնյային ու, կարծես, բավական անտրամադիր էր։ 
Դեռ ներս չմտած՝ կինը նրա վզով ընկավ։ 
— Ֆե՛դենկա, դու սիրո՞ւմ ես ինձ։ 
— Բա՜վ է, տիրուհի՛ս, ի՞նչ անհեթեթ հարց է։ 
— Ֆե՛դենկա, դու սիրո՞ւմ ես ինձ։ 
— Դե՜, քեզ ի՞նչ է պատահել, ի՛մ տիրուհի։ 
— Սիրելի՛ս, հոգյա՛կս, դու սիրո՞ւմ ես ինձ։ 
— Դե՜, հայտնի բան է՝ սիրո՛ւմ եմ։ Ի՞նչ է քեզ պետք։  
— Դու տեսե՞լ ես շնիկին։ 
— Ի՞նչ շնիկ։ 
— Ա՜յ, նոր անցավ Պոչենովսկայան։ Այնպե՜ս է երևակայում, էլ չափ ու սահման չկա։ Պատկերացրու՝ մի շնիկ է ման ածում… 
— Եվ ի՞նչ։ 
— Ոչի՛նչ, այնպիսի՜ շնիկ է՝ պատկերացնել չես կարող։ Ես երազում իսկ այդպիսի շնիկ չեմ տեսել։ Ամբողջը՝ մի բռունցքաչափ, մի կատարյալ հրաշալիք։ 
— Ե՞վ… 
— Ֆե՛դենկա, դու ուզում ես, որ ես մեռնե՞մ։ 
— Այդ ի՜նչ անհեթեթ բաներ ես ասում։ 
— Ֆե՛դենկա, նվիրիր ինձ այդ շնիկին, թե չէ, իրոք, կմեռնեմ։ Առանց նրա ապրել չեմ կարող… կմեռնե՛մ, կմեռնե՛մ։ Երեխաները որբ կմնան… 
Իր այս մտորումից Գլաֆիրա Կիրովնան լաց եղավ։ 
— Է՜հ, տիրուհի՛ս,— ուսերը թոթվելով՝ ասաց քաղաքապետը,— գոնե ավելի շուտ ասած լինեիր։ Հիմա, իրոք, այդ դատարկ բաների ժամանակը չունեմ։ Եկվոր պաշտոնյայի ախորժակը տեղն է. նրա հետ հեշտ չի լինի լեզու գտնել։ Բայց դե, Աստված ողորմած է. դրանից վատերին էլ ենք տեսել։ Իսկ շնիկի մասին, տիրուհի՛ս, մի՛ անհանգստացիր։ Ես էլ կարծեցի, Աստվա՛ծ գիտի՝ ինչ է պատահել։ Ուղղակի երկու բառ կասեմ Պոչենովսկուն,— նա իմ հին մտերիմներից է,— չի էլ թպրտա նույնիսկ. կբերեն քո շնիկին։ Հա՜, ի՜նչ եմ ասում. կարգադրի՛ր՝ սերթուկը և մի բաժակ օշինդրօղի բերեն. պաշտոնյայի մոտ դող ընկավ մարմինս։ 
— Բարկացկո՞տ է, ի՞նչ է,— հոգատարությամբ հարցրեց կինը։
— Է՜հ, տիրուհի՛ս, ինչ–որ ժամանակ բոլոր պաշտոնյաներն էլ բարկացկոտ են։ Նայում ես՝ կարծես չար հովատակ լինի, այնպե՜ս է վրնջում և աքացի տալիս, որ վախենում ես մոտենալ, իսկ հետո կարգի է գալիս, տեսնում ես՝ խաս է դարձել, այնքան հանդարտ է վարգում, որ ավելին պետք էլ չէ։ Կարևորն այն է, որ իմանաս՝ ինչպես մոտ գալ։ Դե լա՜վ, մնաս բարով, տիրուհի՛ս։ Պետք է գնամ խանութաշարքերը ստուգելու, տեսնեմ՝ ապրանք բերե՞լ են։ Դու երեկոյան թատրոն գալո՞ւ ես։ 
— Չե՛մ կարող, Ֆյո՛դոր Իվանիչ, հոգիս հանգիստ չէ։ Քանի դեռ այդ շնիկը դերասանուհու մոտ է, ոչ մի տեղ չեմ գնա, մանավանդ՝ թատրոն։ Տե՛ս, նա դեռ կարող է ձևեր թափել, կոտրատվել՝ իրեն պաշտոնյա կնոջը հավասար կարծելով։ Այդպիսի պատվամոլ, ինքնասեր, ձեռքից գնացած մեկն է, տեսնելն իսկ զզվելի է։ Դու միայնակ գնա թատրոն. ինչ գանձ էլ տաս՝ ես չեմ գա, ուղղակի չեմ գա։ Ի՞նչ են խաղալու,— հարցրեց նա հետաքրքրությամբ։ 
— Ինչ–որ Դոն Ժուանի։ 
Քաղաքապետի կինը փոքր–ինչ մտմտաց։ 
— Չէ՛,— ասաց վճռական,— չեմ գա։ 
— Դե՜, ինչպես կուզես, տիրուհի՛ս,— սառնասրտորեն պատասխանեց ամուսինը։ 
Դրանից հետո գնաց իր առանձնասենյակ, շորերը փոխեց, մի կտոր բան գցեց բերանը, նորից կառք նստեց և ընթացավ դեպի խանութների շարքերը։ 
Տեմենևյան քաղաքապետը իրոք հրաշալի մարդ էր։ Այն զորագնդում, ուր ծառայել էր, ամենքն անխտիր սիրում էին նրան մեղմաբարո բնավորության ու մշտական զվարթության համար։  
Նա մշտապես հայտնի էր իբրև անդավաճան ընկեր, լավ պետ, հարգալից ենթակա։ Ուշադիր ամուսին էր, երեխայասեր հայր, սիրում էր օրն անցկացնել ընտանիքի գրկում և մեծագույն սիրով զբաղվում էր իր երեխաների դաստիարակությամբ։ Ծառայողական հարաբերություններում ոչ մի անարդար բան երբևէ չէր անում, հիվանդանոց ու կալանատուն չէր թալանում, ընչազուրկներին օգնում էր ու եթե ինչ–որ եկամուտներից էլ օգտվում էր, դա անում էր ոչ թե մեկին նեղելով, այլ հատուկ հաշվարկների շնորհիվ։ Որևէ մեկը նրա պատճառով մի կտոր հացից չէր զրկվել, ոչ ոք աղի արցունք չէր թափել նրա դաժանությունից։ Նա օրինակելի քաղաքապետ էր, և Տեմենևի բնակիչները օրհնում էին իրենց ճակատագիրը։ 
Երբ նա հասավ խանութներին, վաճառականները, հեռվից տեսնելով նրան, մինչև գոտկատեղը սկսեցին խոնարհվել։ Նա էլ բարեհաճորեն խոսում էր յուրաքանչյուրի հետ. մեկին գործերից էր հարցուփորձ անում, մյուսի ուսին էր թփթփացնում, երրորդի մորուքն էր կատակով քաշքշում. մի խոսքով՝ սիրալիր էր և հարգալից, որքան որ պատշաճ է քաղաքապետին։ Ձեռքի հետ էլ ամեն կրպակում առանձնակի հիացմունքով որևէ ապրանք էր գովում. մի տեղ ձավարեղենն էր արտակարգ որակի, մյուսում երկաթեղենն էր առանձնանում իր ամրությամբ, երրորդում սուրճն էր չափազանց հավանում, հաջորդում շաքարն էր անասելի համեղ։ «Կարմիր ապրանքի»՝ գինու մասին խոսել էլ պետք չէ. ամեն տեսակն անխտիր հավանում էր։ Այդ գովեստներից վաճառականները փոքր–ինչ մռայլվում էին, բայց շարունակում էին քծնողաբար խոնարհումներ անել՝ խնդրելով երջանկացնել իրենց՝ տեղում մի շիշ գինի համտեսել կամ բարեհաճել իրենց տանը հյուրասիրվելու։ Բայց քաղաքապետը, ընդունված կարգի համաձայն, հրաժարվում էր հյուրասիրությունից ու շարունակում էր քայլել շարքերով՝ գովեստներ շռայլելով և ողորմածաբար աջ ու ձախ պատասխանելով հարգալից և քծնողական խոնարհումներին ու ողջույններին։ 
Այդ րոպեին էլ նա հանդիպեց Պոչենովսկուն, որ ուրախ վերադառնում էր թատերափորձից։ Նրա գլխարկը մի կերպ էր կանգուն մնում ծոծրակին. երեկոյան ներկայացման բոլոր տոմսերը սպառվել էին։ 
— Հե՜յ, եղբա՛յր Օսիպ,— գոչեց քաղաքապետը։ 
Պետք է նկատել, որ Ֆյոդոր Իվանովիչը, ի լրումն այլ հատկությունների, արվեստի սիրահար էր ու գրականություն գնահատող։ Թատրոնին հովանավորում էր առանձնահատուկ, հաճախակի իր տանը հյուրասիրում էր ռեժիսորներին և նույնիսկ, մի կողմ դնելով պետ լինելու հանգամանքը, գերմանացուն մտերմաբար Ադամիչ էր կոչում, իսկ լեհին՝ Օսիպ։ 
— Հե՜յ, Օսի՛պ,— գոչեց նա,— հի՛ն ընկեր, որտեղի՞ց ես գալիս։ 
Օսիպը հարգալից–մտերմորեն խոնարհվեց։ 
— Փորձից, Ձե՛րդ գերազանցություն։ 
— Լա՜վ է, եղբա՛յր, լա՜վ է։ Դե՜, որևէ բանի կարիք չունե՞ք։ Բալետին մասնակցելու մի տասնյակ հրշեջ ուղարկե՞մ։ Ոստիկանության գծով որևէ բան պետք չէ՞։ 
— Խոնարհաբար շնորհակալ եմ։ Եթե թույլ եք տալիս, կխնդրենք։ 
— Եղածը բան չէ, եղբա՛յր։ Ուրախ եմ օգնել հին ընկերոջս։ Դու ինձնից բողոքելու իրավունք չունես. կարծես վատ չենք իրար հետ։ 
— Ողջ հոգովս եմ զգում այդ։ 
— Այս տարվա վաստակն էլ, կարծես թե, վատը չի լինելու։ Ես այսպիսի տոնավաճառ չեմ հիշում։ 
— Տա՛ Աստված։ 
— Լա՜վ է, եղբա՛յր, լա՜վ է։ Ուրա՛խ եմ, ուրա՛խ եմ։ Տե՛ս, չվրիպես երեկոյան։ Դո՞ւ ես Դոն Ժուան խաղալու։ 
— Ե՛ս։ 
— Դե՜, լա՛վ է, եղբա՛յր։ Կդիտենք։ Բարով մնաս, Օսի՛պ։ 
— Մնաք բարով, Ձե՛րդ գերազանցություն։ 
— Հա՜... Օսի՛պ։ Բոլորովին մոռացել էի։ Այդ ի՞նչ շնիկ է։ 
— Շնի՞կ։ 
— Այո՛։ Իմ Գլաֆիրա Կիրովնան կնոջդ մոտ մի շնիկ է տեսել. անվերջ երազում–զառանցում է նրա մասին։ Ուղարկի՛ր նրան, խնդրում եմ։ 
Պոչենովսկին սփրթնեց։ 
— Ձե՛րդ գերազանցություն, ինչ կուզեք՝ պահանջե՛ք. հոգիս կտամ, բայց շնիկին չեմ կարող։ 
Քաղաքապետը մռայլվեց։ 
— Լսի՛ր, Օսի՛պ, խորհուրդ չեմ տալիս, եղբա՛յր, այդպես գժտվել ինձ հետ։ Մենք, կարծեմ, մինչ այժմ ընկերներ ենք եղել։ Դու գիտես՝ ես քեզ սիրում եմ և պատրաստ եմ մշտապես օգնել։ Երբեմն, երևի թե, պետք չէր օգնել, բայց դե դու իմ բնավորությունը գիտես, չեմ կարող մերժել հարազատին։ 
— Զգացել եմ, Ձե՛րդ գերազանցություն։ 
— Այդ էլ ասում եմ։ Եվ հիմա, երբ առաջին անգամ մի դատարկ բան եմ խնդրել՝ մի շնիկ, ասում ես՝ չեմ կարող։ 
— Ձե՛րդ գերազանցություն, շնիկը իմը չէ, կնոջս շնիկն է։ Ես ոչ միայն կտայի, այլև պատրաստ կլինեի նրան խեղդել։ Ի՞նչ կա նրա մեջ։ Քնձռոտ բան է։ Իսկ Դուք կնոջս գիտեք։ Անպիտան շնիկ է. անվերջ հաչում է զզվելին, կծում է պիղծ սրիկան։ Կնոջս հետ լեզու չեմ գտնի։ Չի՛ տա, ես նրան գիտեմ, չի՛ տա։ Գուցե Դո՞ւք կարգադրեք։ 
— Է՜հ, երևում է՝ դու ես կնիկ, Օսի՛պ, որ կնոջդ հետ լեզու չես կարողանում գտնել։ 
— Ձե՛րդ գերազանցություն,— լացակումած շարունակեց Պոչենովսկին,— ա՜խր Ձեզ հայտնի է նրա բնավորությունը, երբեմն պատրաստ եմ կախվելու։ Ես չեմ էլ համարձակվի խոսել շնիկի մասին, աչքերս կհանի։ Դատեք ինքներդ, Ձե՛րդ գերազանցություն, դրանից հետո խաղալ էլ չեմ կարողանա։ Ողորմած եղեք, Ֆյո՛դոր Իվանիչ, ինքներդ կարգադրեք, նա Ձեզ չի համարձակվի մերժել։ 
— Լա՛վ, եղբա՛յր, ես կասեմ, բայց դու էլ ջանք թափիր։ Բարեհաճիր հասկանալ՝ շատ եմ ուզում իմ Գլաֆիրային հաճույք պատճառել։ 
Այս խոսքերից հետո նրանք բաժանվեցին։ 
Երեկոյան տեղի ունեցավ ալյուրի պահեստի՝ որպես թատրոնի հանդիսավոր բացումը։ Հանդիսատեսները զբաղեցրել էին անխտիր բոլոր տեղերը։ Հավաքվել էր ավելի քան հազար ռուբլի։ Նահանգից ժամանած պաշտոնյան երեխաների հետ նստած էր կարմիր կոլենկորով երեսպատված հատուկ օթյակում, որի պաստառին թղթե վառ ոսկեզօծ քնարն էր առանձնանում։ Հասարակայնությունն ունկնդրում էր մեծ ուշադրությամբ գուցե և այն պատճառով, որ սրահի խավարը թույլ չէր տալիս զբաղվելու կողմնակի գործերով ու ստիպում էր նայել ուղիղ բեմին։ Բոլորը, սակայն, շատ գոհ էին։ Պոչենովսկին այնպես էր գոռգոռում ու ձեռքերը թափահարում, որ, չնայած ընդգծված լեհական առոգանությանը, բուռն ծափողջույններ կորզեց։ Ներկայացումն ընդհանրապես հաջող էր ընթանում։ Միայն ամենավերջում մի փոքրիկ դժբախտություն պատահեց։ Պետք է ասել, որ սովորաբար դժոխք պատկերող դեկորացիան տեղատարափ անձրևների պատճառով շարքից դուրս էր եկել և փոխարինվել էր մթամած անտառի պատկերով։ Ավելի գործուն տպավորություն թողնելու նպատակով ամպերի միջից պիտի հայտնվեր ֆուրիան38, իր գիրկն առներ թպրտացող Դոն Ժուանին և փոխանակ նրան գեհեն տանելու, որ շատ հասարակ լուծում կլիներ, նրան վեր թռցներ օդ։ Թռիչքի մեխանիզմը բավական պարզունակ էր։ Առաստաղի երկու լայնադիր գերաններից, երկու գամերի արանքով մի հաստ ճոպան էր ձգվում, որից էլ կախված էր այդ վհուկը։ 
Թիկնեղ ջահելները, որ ի տրիտուր իրենց աշխատանքի կատակերգությունը կուլիսների հետևից անվճար էին դիտում, պետք է ճոպանը դանդաղ իջեցնեին գետնին։ Դոն Ժուանի թիկունքին երկաթե օղակ էր ամրացված, իսկ ֆուրիայի առջևից՝ երկաթե կեռիկ։ Մեղսագործի հուսահատ գոռում–գոչյունների ներքո ֆուրիան պետք է օղակը ագուցեր կեռիկին, ծրագրված հատուկ եղանակով հանկարծ օդ թռչեր դեպի առաստաղ՝ ի սարսափ հանդիսատեսների և իր զոհի։ Ցավոք, ձեռնարկը հաջողություն չունեցավ։ Նախ՝ վհուկի դերը ստանձնել էր ինչ–որ վախկոտ դերասան, որը, իրեն ոգևորելու համար, գերանին նստած, չափից ավելի էր խմել և կատարելապես հարբած էր, և երկրորդ՝ կա՛մ ճոպանն էր խոնավացել, կա՛մ գամերն էին սխալ մեխված, և ֆուրիան ոչ թե շանթող պատժի պես սրընթաց վայր իջավ, այլ, ասես բազե, սկսեց սավառնել՝ դանդաղ պտտվելով բեմի վրա։ Սկզբից երևացին նրա կարմիր սապոգները, հետո՝ չալպուտուրիկ զգեստը և ահարկու մռութն ու տգեղ կեղծամը, որ ծեր վարսավիրը խնամքով հարդարել էր մի ամբողջ օր։ 
Սարսափազդու այդ մարմինը թպրտաց այս ու այն կողմ, հոլի պես պտտվեց մի հինգ րոպե և, վերջապես հասնելով գետնին, կանգնեց՝ վախվորած աչքերը չռած և ամբողջովին ապուշ կտրած։ 
Զուր էր Դոն Ժուանը մռնչում հանց գազան, իզուր էր ջղաձիգ ցուցանում թիկունքի ճակատագրական օղակը, վհուկը՝ սեփական տանջանքներից հյուծված, տեղից չէր շարժվում։ Սարսափազդու մեղսագործը վերջապես վազեց իր պատժին ընդառաջ՝ ապարդյուն փորձելով հետ–հետ գնալ, դոփդոփել, որ ինչ–որ կերպ հասնի կեռիկին։ Ֆուրիան նույնպես դոփում էր, նույնիսկ թռչկոտում՝ դես ու դեն շարժվելով. զո՜ւր, կեռիկը չէր ագուցվում։ 
Այս անկանխատեսելի տեսարանը երկար շարունակվեց։ Վերջապես, երբ ֆուրիան դեռևս ուշքի չէր եկել և, ինչպես երևում էր, հրաժարվել էր իր սարսափելի կոչումից, վարագույրն իջավ, և չարիքն անպատիժ մնաց։ Ինքնին հասկանալի է, որ, վարագույրն իջեցնելով, դրաման վերածվեց բալետի։ Դոն Ժուանը պոկեց կեղծամը ֆուրիայի գլխից, բռնեց նրա իսկական մազերից ու վայրկենապես դուրս բերեց նրան ընդարմացումից։ Ասենք, տեմենևյան հասարակությունը մանրուքների հետևից չէր ընկնում և թատրոնից ելնելով՝ դրվատում էր դերասանի բամբ ձայնը և բարձրաձայն խորհրդածում վաղվա ներկայացման մասին։ 
Քաղաքապետը, իր հերթին, գնաց հետնաբեմ՝ շնորհավորելու դերասանների հաջողությունն ու բարձր շահույթը, ձեռքի հետ էլ հիշեցնելու շնիկի մասին։ Բայց այստեղ նա հանդիպեց այնպիսի դիմադրության, որ բոլորովին չէր սպասում։  Քաղաքապետի խնդրանքին ի պատասխան՝ Պոչենովսկայան երեսի գույնը գցեց և կտրուկ հայտարարեց, որ իր շնիկին ոչ մի դեպքում չի տա։ 
— Ձեր ամուսինը խոստացել է,— կեղծեց քաղաքապետը։ 
— Ուրեմն ամուսնուն էլ վերցրեք,— բորբոքված պատասխանեց Պոչենովսկայան։— Նրա համար, ինչ խոսք, չեմ լացելու, իսկ շնիկիս չեք տեսնի՝ ինչպես Ձեր ականջները։ Նա իմ միակ ընկերն է, իմ սփոփանքը, իմ ուրախությունը, ու ես ապրում եմ միայն նրա համար։ Կմեռնե՛մ, կմեռնե՜մ առանց նրա։ Մենք Ձեր ծառաները չենք։ Դուք իրավունք չունեք մեզ կարգադրելու։ Էլ բան չկա՞ր մոգոնելու։ Ամիշկային չե՛մ տա, ավելի շուտ մուրացկան կդառնամ, բայց չե՛մ տա, չե՛մ տա։ 
Պրիմադոննայի ձայնը նմանվեց մանկան ճղճղոցի, և քաղաքապետը, փոքր–ինչ վրդովված անսպասելի հանդգնությունից և պատշաճության ու ենթակարգության բացակայությունից, դիմեց ապշահար Դոն Ժուանին. 
— Լսի՛ր, եղբա՛յր Օսիպ, ինձ պատշաճ չէ, և, իրոք, ժամանակ էլ չունեմ տիրուհուդ հետ լեզվակռիվ տալու։ Դա արդեն քո գործն է։ Ստիպի՛ր նրան՝ ինչպես կուզես։ Դու ինձ գիտես. ես բարի մարդ եմ, բայց յուրաքանչյուրի համբերությունը հատնում է։ Բարի եղիր, սիրելի՛ս, չպարտադրել ինձ՝ քեզ հետ ոչ ընկերաբար վարվելու։ Ախր դու ինձ հարկադրում ես։ Ես էլ վաղուց պետք է խստության օրինակ տայի։ Ինքս էլ ուրախ չեմ, բայց ի՜նչ արած։ Խնդրում եմ, եղբա՛յր, մի՛ ստիպիր ինձ այդ օրինակը քո առնչությամբ տալու։ Է՜հ, եղբա՜յր։ Աստվա՛ծ վկա, չէի ուզենա գժտվել վաղեմի ընկերոջ հետ։ Ուրեմն լսի՛ր ինձ. վերցրո՛ւ շնիկին կնոջիցդ, համոզի՛ր նրան անպայման։ Ինչպե՞ս՝ ի՛նքդ որոշիր։ Ծեծի՛ր՝ եթե ուզում ես. դա ամուսինների գործն է, դո՛ւ ես տան տղամարդը, միայն թե վաղը առավոտյան ժամը յոթին շնիկն ինձ մոտ լինի, լսո՞ւմ ես։ Չբերես՝ ի՛նքդ մեղավոր կլինես, մեղքը վիզդ։ Ես քեզ ընկերաբար զգուշացրի։ 
Այդպիսի մեծահոգությունից ազդվելով՝ Պոչենովսկին հուզված խոստացավ ջանք չխնայել կնոջից պոկելու ընկերության հնարավոր պառակտման առարկան։ Քաղաքապետը թփթփացրեց նրա ուսը, ամբողջ հոգով հաջողություն մաղթեց ու գնաց տուն, որտեղից անմիջապես կարգադրեց թեյի հրավիրել գավառի ճարտարապետին։ 
Պոչենովսկին սրտի թրթիռով գնաց կնոջը համոզելու, բայց նա արդեն նախապատրաստված էր։ Նախ՝ շնիկը ինչ– որ ապահով տեղում կողպված–փակված էր, և երկրորդ՝ երբ որ վախվորած ամուսինը փորձեց խոսք գցել Ամիշկայի մասին, կինը նրան այնպիսի՜ ճիչով հյուրասիրեց, այնպիսի՜ հայհոյանքներ տվեց, որ խեղճ ռեժիսորը չգիտեր՝ ուր թաքնվել։ Վերջում էլ նրա երեսին սկսեց շպրտել ձեռքի տակ ընկածը, գլխին լցրեց մի ամբողջ լվացարանի ջուր, շեմքից դուրս հրեց ու դուռը փակեց կրկնակի կողպեքով։ Տարաբախտ Դոն Ժուանը, սեփական կացարանից վռնդվելով, գնաց պանդոկ, ողջ գիշեր խմեց, իսկ առավոտյան կողմ հուսահատ ու հարբած քնեց սեղանի տակ։ 
Հաջորդ օրն առավոտյան ժամը յոթին քաղաքապետը սուրճ էր խմում ու ծխամորճ ծխում։ 
— Հե՜յ, փոքրավո՛ր,— կանչեց նա։ 
Ներս մտավ երեքարշինանոց39 փոքրավորը։ 
— Պոչենովսկու մոտից որևէ մեկն եկե՞լ է։ 
Փոքրավորը բամբ ձայնով գոչեց. 
— Ոչ մի կերպ, Ձե՛րդ գերազանցություն։ 
— Շնիկին չե՞ն բերել։ 
— Ոչ մի կերպ, Ձե՛րդ գերազանցություն։ 
— Դե՜, ինչ արած,— ուսերը թոթվելով՝ շարունակեց Ֆյոդոր Իվանովիչը,— մեղքն իր վիզը, ես, կարծես, ընկերաբար զգուշացրի նրան։ Այստեղ կանչիր գրագրին։ 
Ժամանեց գրագիրը՝ գրիչը ականջի հետևը դրած։ 
Քաղաքապետը նրան նստեցրեց սեղանի շուրջը, մի թերթ թուղթ տվեց ու կարգադրեց հետևյալ բովանդակությամբ զեկուցագիր գրել. 

«Տոնավաճառը վերահսկող պրն գլխավոր պաշտոնյային. 
Անդուլ կերպով հետևելով ինձ վստահված քաղաքի շրջանների և թաղերի իրավիճակին, չխնայելով ուժերս և առողջությունս և իմ սուրբ պարտքը համարելով տոնավաճառային բազմամարդ ժամանակաշրջանում ուժեղացնելու հսկողությունը, քանզի շատ լավ հայտնի է Ձերդ գերազանցությանը, որ մարդկանց կուտակումների ժամանակ կարող են լինել դեպքեր, որոնցից սարսափ կարող է ապրել մարդկությունը և կարող են տուժել անմեղ մարդիկ և, բացի այդ, կարող են ոստիկանության անփույթ գործունեության կապակցությամբ անարդար ու վիրավորական մտքեր ծագել, ահա դրանից խուսափելու համար, տեղեկացնելով Ձերդ գերազանցությանը քաղաքում տեղի ունեցող բոլոր իրադարձություններին, պարտքս եմ համարում դրան հավելել, որ երեկ երեկոյան իմ կողմից նկատվել է, որ այս տարվա զվարճանքի միջոցառումների համար պարոնայք Շրեյնին և Պոչենովսկուն տրամադրված պահեստի շենքն այնքան խարխուլ վիճակի է հասել, որ ամեն րոպե կարող է փլվել՝ վայրկենապես սպանելով ներկայացմանը ներկա հանդիսատեսներին, իսկ քանի որ ինձ հայտնի է Ձերդ գերազանցության հոգածությունը ժողովրդական կյանքի հանդեպ և, միևնույն ժամանակ, հեռացնելով ինձնից ծառայողական պարտականություններիս կատարմանը սպառնացող վտանգը, պատիվ ունեմ Ձերդ գերազանցությանը խոնարհաբար տեղեկացնելու իմ մի դիտարկման մասին՝ հայցելով Ձեր սիրալիր թույլտվությունը՝ կարգադրելու կնքել–փակել վերոհիշյալ պահեստը՝ արգելելով հետագա ներկայացումները, որոնք, իմիջիայլոց, տեղի են ունենում ճարտար ու գովելի կատակերգակների մասնակցությամբ. փակելու հնարավոր դժբախտությունների կանխման մտահոգությամբ և հնարավորինս ապահովագրելու ինձ վստահված քաղաքի բնակչությանը»։ 

Զեկուցագիրը կնքվեց և ուղարկվեց ըստ պատկանելության։ 
Պետք է արդարամիտ լինել Ֆյոդոր Իվանովիչի հանդեպ. այս վճռական արարքը կատարելիս նա բավական ընկճված էր և երկրորդ ծխամորճը ծխեց՝ բացարձակապես բավականություն չստանալով։ Մինչդեռ գրագիրը, որ պարտերում իր անվճար տեղն ուներ և մի քանի դերասանների հետ այցելում էր տարբեր տեսակի հաստատություններ, սարսափեց մոտալուտ դժբախտությունից։ Իզուր չեն ասում՝ ճշմարիտ ընկերները դժբախտության ժամանակ են ճանաչվում։ Գրագիրը վազեց իր ընկերոջ՝ ազնվաբարո հոր և անհույս հարբեցողի մոտ։ Ազնվաբարո հայրը սարսափած վազեց Շրեյնի մոտ։ 
Պանդոկի սեղանի տակ գտան Պոչենովսկուն, և անօրինակ հալածանքի գաղտնիքը պարզվեց։ Ինչպե՞ս վարվել։ Ի՞նչ անել։ 
Ինչ էլ որ լիներ՝ պետք էր մի ճար գտնել՝ կանխելու համար սպառնացող կործանումը։ 
Թատրոնի փակվելը ոչ միայն ռեժիսորներին կզրկեր ակնկալվող եկամտից, այլև ողջ թատերախմբին՝ ցերեկվա սննդից։ Ընթերցողը հավանաբար չգիտի, թե ինչ սուղ միջոցներով են գոյատևում գավառական թատրոնները, և տոնավաճառային հյուրախաղերը որքան մեծ նշանակություն ունեն։ Հաճախ կեղտոտ հետնաբեմերից պարզորոշ երևում է այլանդակ թշվառությունը՝ իր բոլոր հետևանքներով՝ սովով, հիվանդություններով, անլուր չարչարանքներով։ Հաճախ խեղճ դերասանը վերջին ուժերն է սպառում՝ հասարակությանը զվարճացնելու, որպեսզի մի կտոր հանապազօրյա հաց վաստակի, մի քիչ ցախ առնի՝ սառչող ընտանիքը տաքացնելու։ Շրեյնի և Պոչենովսկու թատերախումբը նույն դժգույն բախտին էր ենթակա՝ տարեկան գոյատևման ողջ հույսը դնելով տոնավաճառային եկամուտների վրա։ Իսկ մինչ այդ բոլոր գործող անձինք վարձված էին պարտքով, զգեստները՝ որքան էլ դժգույն և աննախանձելի, այստեղից–այնտեղից պարտքով էին վերցրել, կացարանները պարտքով էին, սնունդը՝ նույնպես պարտքով։ Այս ամենը, անշուշտ, արվել էր ապագա բարիքի, գալիք շահույթի սպասումով։ Եթե թատրոնը փակվում էր, պարտքերը մնում էին չվճարված, Դոն Ժուանն ընկնում էր բանտ, սիրուհիները, մեղսագործները, ծաղրածուները պիտի մեծ ճանապարհի մուրացիկներ դառնային, որ սովից չմեռնեին։ 
Շրեյնը, սակայն, մնաց հպարտ ու հանդարտ, կարծես ոչինչ չէր պատահել. «Իմը գիտի,— ասաց նա,— իմը գիտի։ Իմը կբողոքի ղեկավարությանը»։ 
Պետք է գիտենաք, որ Շրեյնը վայելում էր նահանգային պաշտոնյայի համակրանքը, որովհետև պարուսույցի իր կոչումի հանգամանքով դարձել էր պաշտոնյայի երեխաների պարի ուսուցիչը՝ անվճար, անշուշտ։ Ինչպես ասաց, այնպես էլ արեց։ 
Նահանգային պաշտոնյան գոռոզ ու տաքարյուն մարդ էր։ Շրեյնից իմանալով քաղաքապետի ինքնօրինակ վրեժի մասին՝ սկսեց այնպես գոռգոռալ, որ գերմանացին ինքն սկսեց վախենալ։ 
— Ես,— գոռում էր նա,— ցույց կտամ՝ ինչ է նշանակում կատակել ինձ հետ։ Ա՜խր, դա խաբեբայությո՜ւն է, թալա՜ն։ Ի՜նչ եմ ասում... կողոպուտ է, իսկական կողոպուտ։ Նա դեռ ինձ չի ճանաչում։ Ես նրան այնտեղ կգցեմ, որտեղից մլակն էլ դուրս չի պրծնի։ Ես նրան դատի կտամ։ Ես նրան կոչնչացնեմ։ Խաբեբայի մազերը խուզել կտամ։ Սիբիր աքսորելը քիչ է, տաժանավայր կուղարկեմ։ Նա ինձ երկար կհիշի։ Ի՞նչ է, իրո՞ք կարծում է, թե տերուտիրական է այստեղ։ Ես նրա քիթը գետնովը կտամ, ես նրա հարցերը կլուծեմ, ես նրա... 
Այդ ահարկու զայրույթը տեսնելով՝ Շրեյնը խղճաց քաղաքապետին։ Ինչքան չլինի՝ լավ մարդ է, ընտանիքի տեր։ Մի՞թե արժե, որ մի շնիկի պատճառով աքսորական դառնա։ 
Բարի գերմանացին պատրաստվում էր արդեն թողություն հայցել։ 
— Ո՛չ,— գոռում էր պաշտոնյան,— հիմա արդեն նա իմ բռում է, էլ դուրս պրծնել չի կարող։ Արդեն, եղբա՛յր, ուշ է։ Ես վաղուց եմ նրան պատժել ուզում։ Կարծում է՝ չգիտեմ, թե ուր է կորել հրշեջ խմբին տրված գումարը, հը՞։ Իսկ որքա՞ն է վերցնում ամեն մի կրպակից, հը՞։ Մի–մի «կարմիր», մի–մի «սպիտակ»40, չէ՞։ Կապալառուն մեկն է, չէ՞։ Ի՞նչ է տալիս ուրիշին, հը՞։ Իսկ ճաշկերույթնե՞րը։ Իսկ ընթրիքնե՞րը, պետական փողերով հյուրասիրություննե՞րը, հը՞։ Հիմա տեսնենք՝ ո՞նց է ապրելու։ Լսե՛ք,— շարունակեց նա խրոխտ՝ դիմելով քարտուղարին,— հենց հիմա խիստ ցուցում ուղարկեք ճարտարապետին, որ բոլոր գործերը թողնի ու գնա թատրոնի շենքը զննելու։ Երկու ժամից թող ինձ զեկուցագիր ներկայացնի, թե չէ շատ խիստ եմ վարվելու, լսո՞ւմ եք։ Իսկ դու սրիկային մի՛ խղճա, ինքն է իր ճամփան ընտրել,— սիրալիր ասաց Շրեյնին,— գնա՛ երեխաների մոտ, հարգելի՛ս։ Շնորհակալ եմ, որ մերկացրիր անարդար վարմունքը։ Շրեյնը զգացված շնորհակալ եղավ պաշտոնյային ջերմ հովանավորչության համար և մեկնեց իր դասը տալու։ 
Դասի ընթացքում, ինչպես միշտ, իրեն ձիգ էր պահում. ծալում էր ծունկը, ոտքը առաջ գցում, երբեմն թռչկոտում, բայց երբեք չէր դավաճանում իր արժանապատիվ կեցվածքին։ 
Այսպես հատուցելով պարտքը՝ Շրեյնը գնաց փորձի, քանի որ երեկոյան պետք է գեղատեսիլ pas de deux [պա–դե–դե (ֆր.)]41 պարեր, հետո էլ՝ գնչուական պար, որ, ինչպես հայտնի է, որոշ խավի մարդկանց շատ է դուր գալիս։ Ալյուրի պահեստի մոտ ժողովուրդ էր խմբվել։ Շրեյնը մոտ եկավ. և ինչպե՞ս պատկերել նրա սարսափը։ Կատակերգակների ամբոխով շրջապատված գավառական ճարտարապետը կատարյալ անտարբերությամբ հսկայական կնիքով կնքում էր թատրոնի դռները։ Նրա շուրջը տարածվում էր խուլ վրդովմունքը։  Իսպանական թագուհին, ձեռքը ափի մեջ դրած, հեկեկում էր՝ հուղարկավորությունների ժամանակ ընդունված բացականչություններ անելով։ Ծեր վարսահարդարը խնամքով տուփերի մեջ էր դասավորում պահեստից դուրս շպրտված կեղծամները։ Պոչենովսկին՝ գլխարկի հովարը քթին իջած ու ձեռքերը կրծքին խաչած, մեծ քայլերով հետուառաջ էր գնում։ Մյուսները՝ ապշահար ու սփրթնած, խումբ–խումբ կանգնած շշուկով զրուցում էին։ 
Ճարտարապետը, ուշադրություն չդարձնելով համընդհանուր հուսահատությանը, հանգիստ ավարտին հասցրեց իր գործը և գնաց զեկուցելու իր պետին, թե քաղաքապետի հաղորդումը միանգամայն հիմնավոր է, և թատրոնն արդեն իսկ երեկոյան կարող է փլվել. այդ իսկ պատճառով, սարսափելի դժբախտության կանխման նպատակով ինքն արդեն ձեռնարկել է հարկ եղած միջոցառումները՝ «շինությունը փակել–կնքել է՝ ելնելով իր ծառայողական պարտականությունից»։ 
Երբ նա գնաց, դերասանները սկսեցին խորհրդակցել. ի՞նչ անել։ Մտորեցին, խոսեցին, բողոքեցին, ջղայնացան։ 
Շրեյնն ուզում էր կրկին իրեն գցել նահանգական պաշտոնյայի մոտ, բայց վերջինս կարևոր գործերով էր զբաղված և ոչ ոքի չէր ընդունում։ Մինչդեռ դրամարկղի մոտ խմբվել էին թատերասերները և երեկոյան ներկայացման տոմս էին պահանջում։ Ինչպե՞ս վարվել։ Երկար քննարկումներից հետո որոշվեց հետևյալը. տոմս պահանջողներին տեղեկացնել, որ տոմսերը պատրաստ կլինեն միայն երկու ժամից և այդ պատճառով չեն վաճառվում. պահակին այնպես կանգնեցնել, որ մեջքով փակի չարաբաստիկ կնիքը, որպեսզի տեղի ունեցածի մասին հայտնի չդառնա ողջ քաղաքին. և, ի վերջո, Պոչենովսկին գլուխը կախ պիտի գնա քաղաքապետից ներում խնդրելու։ 
Ֆյոդոր Իվանովիչը, ինչպես երևում է, սպասում էր այդ այցելությանը։ Երբ հուսահատ ու սփրթնած Պոչենովսկին ներս մտավ սենյակ, նա միայն գլուխը տարուբերեց։ 
— Ի՞նչ, եղբա՛յր Օսիպ, քեզ ի՛նչ էի ասում... 
— Ձե՛րդ գերազանցություն, Դուք մեզ կործանում եք։ 
— Գիտե՛մ։ 
— Ախր մի ամբողջ տարի այս տոնավաճառին սպասելով ենք ապրել։ Ամեն բան պարտքով է արված։ Հիմա ինչպե՞ս վճարենք։ 
— Գիտե՛մ։ 
— Դուք մեզ մուրացկան եք դարձնում։ 
— Ո՞վ է մեղավոր։ Ես քեզ խնդրեցի՝ չստիպես ինձ քեզ օրինակ դարձնել։ 
— Ներողամի՛տ եղեք, Ֆյո՛դոր Իվանիչ։ 
— Ո՛չ, գնա՛ բողոքիր։ 
— Ես չեմ, Ֆյո՛դոր Իվանիչ, ես չեմ, ես չեմ մեղավորը, բողոքողը Ձեր հին մտերիմն է։ Անիծյալ գերմանացին է բողոքի գնացել։ 
— Դե՜, ուրեմն, քո գերմանացուն էլ խնդրի՛ր։ 
— Ձե՛րդ գերազանցություն, ի՞նչ անեմ։ Մնում է՝ ինքնասպան լինել։ 
— Այդ էլ ասում եմ, եղբա՛յր, հիմա զգույշ եղիր։ Ի՞նչ շահեցիր։ Հը՞։ 
— Ֆյո՛դոր Իվանիչ, թող լինի՝ ինչ լինում է. շնիկին կգողանամ ու Ձեզ կբերեմ, միայն թե ներեցեք։ 
— Չէ՛, եղբա՛յր, հիմա այլ պատմություն է. միայն շնիկով չես պրծնի։ 
— Իսկ ի՞նչ կհրամայեք։ 
— Լսի՛ր, Օսի՛պ,— արդեն ավելի բարեհաճորեն ասաց քաղաքապետը,— ես քեզ սիրում եմ. դու ինձ գիտես, ես խղճում եմ քեզ։ Ես քեզ կներեի, բայց հիմա այնպիսի ժամանակներ են, որ չեմ կարող. ի՞նչ կասեն մարդիկ։ Թողտվությունը վատ օրինակ կլինի։ Չի՛ կարելի, եղբա՛յր, չի՛ կարելի։ Մեղքը քոնն է, դու ես մեղավոր՝ չլսեցիր ընկերոջդ, ինքս էլ եմ ցավում։ Լացս գալիս է, բայց ի՛նչ անեմ. պետք է օրինակ տալ։ Մի՛ նեղացիր, սիրելի՛ս, հիմա։ Ահա իմ վերջին խոսքը. հինգ հարյուր ռուբլի՝ ինձ, երեք հարյուր՝ ճարտարապետին, կնոջս էլ՝ շալ ու երկու հարյուր ռուբլի, դե՜, մեկ էլ՝ շնիկը։ 
— Ինչպե՜ս...,— բացականչեց Պոչենովսկին։ 
— Հե՛նց այդպես։ Իրոք, թանկ չէ։ Ուրիշը ձեզնից եռակի շատ կպոկեր, բայց, դե՜, դու ինձ ճանաչում ես. չեմ կարող հին ընկերոջը չընդառաջել։ Է՜հ, եղբա՛յր, գոնե հիմա ինձ լսիր, թե չէ վատ կլինի, ընկերաբար եմ ասում քեզ. փողը կբերես՝ հենց հիմա կբացեմ թատրոնը, չես բերի՝ ողջ տոնավաճառի ընթացքում չեք խաղա. մեղքը ձեր վիզը։ Հազար ռուբլին հիմա ձեզ համար մեծ փող չէ. մի երեկոյի ընթացքում կհավաքեք։ Լսի՛ր ընկերական խորհուրդս, Օսի՛պ, ժամանակ մի՛ կորցրու։ Գնա՛ փողերի հետևից. թատրոնը տեղնուտեղը կբացեմ։ 
— Բայց ո՞նց եք անելու,— հարցրեց Պոչենովսկին,— ախր, թատրոնը կնքված է։ 
— Դա, եղբա՛յր, քո գործը չէ։ Ես ազնիվ մարդ եմ. խոսք տվեցի՝ խոսքս կպահեմ, հանգի՛ստ եղիր, թո՛ւյլ կտամ։ Եղբա՛յր, դու իմ մասին էլ մտածի՛ր. միայն ռոճիկով ապրել չի լինի։ Մարդիկ կիմանան ու կսկսեն խոսել՝ եթե Ֆյոդոր Իվանովիչը իր մտերիմի հետ է այդպես վարվել, մեզ ի՞նչ կանի։ Հասկանո՞ւմ ես։ Իսկ ինձ հենց այդ է պետք. ահա թե ինչու է օրինակ հարկավոր։ Թե չէ, իրոք, կներեի։ 
— Իսկ պարոն նահանգային պաշտոնյան...,— վեհերոտ արտաբերեց Օսիպը։ 
Քաղաքապետը ժպտաց։ 
— Այդ մասին, եղբա՛յր, մի՛ անհանգստացիր. մեծ է զայրույթը, մեծ է և ներողամտությունը։ Իսկ դու ինձ, շո՛ւտ արա, փողերը բեր։ 
Պոչենովսկին մտածեց, մտածեց, աթոռի վրա շուռումուռ եկավ, տեսավ գործը գլուխ է գալիս, վեր կացավ, գլուխ տվեց ու դուրս եկավ։ 
— Շնիկին չմոռանա՛ս,— նրա հետևից կանչեց քաղաքապետը։ 
Մինչդեռ դերասանների ամբոխը անհանգստությամբ սպասում էր թատրոնի մոտ։ Հաղթանդամ պահակը քարե արձանի պես տեղում ցից էր մնացել։ Ամեն բան սպասման սարսուռով էր համակված։ Վերջապես հայտնվեց գլխարկն աչքերին իջեցրած Պոչենովսկին։ Բայց երբ նա հայտնեց քաղաքապետի չլսված պահանջի մասին, ընդհանուր վհատությունը վերածվեց ընդհանուր հուսահատության։ Շրեյնը մի պահ փորձեց ընդդիմանալ։ 
«Իմը,— գոռում էր նա,— իմը նրան ցույց կտա...»։ 
Պոչենովսկին գլուխը տարուբերեց. նա ավելի լավ էր ճանաչում կյանքը։ 
Ֆյոդոր Իվանովիչի կամքն անհողդողդ է, ինչպես ճակատագիրը։ Նա գիտի՝ ինչ է անում։ Եվ կնիքը, որ թեև պահակի թիկունքում էր, առանց քաղաքապետի ոչ մի ուժ պոկել չի կարող։ 
Ահաբեկված դերասանները՝ տխուր իրականությունն աչքերի առաջ, համառորեն համոզում էին իրենց ռեժիսորներին ընծայաբերել երեկվա շահույթը։ Եվ իրոք, այլ բան չէր մնում անելու։ Ողջ հազար ռուբլին, որ մի գիշեր պահ էր տրված զարմացած դրամարկղին, հոգոցով ու նույնիսկ արցունք թափելով դուրս հանվեց։ Գնացին շալն առնելու և, սակարկելով, Գլաֆիրա Կիրովնայի հաշվից շահեցին տասը ռուբլի, հետո մի փաթեթում դրեցին երեք հարյուր, մյուսում՝ հինգ հարյուր ռուբլի։ Բայց այդ ամենը քիչ էր. պետք էր ծայր առած դժբախտության գլխավոր պատճառի՝ շնիկի ճարն անել։ 
Պատմական հավաստիությունը ստիպում է ինձ փաստել, որ Պոչենովսկին սկզբից գնաց կրպակ, ցանկալի չափի երկու ծխամորճ գնեց և դրանցով զինված, սրտխփոցով վերադարձավ իր բնակարան։ 
Հիմա էլ գրիչը ձեռքիցս վայր է ընկնում ու վճռականորեն հրաժարվում է պատկերել ամուսնական հորդոր–համոզումների նողկալի տեսարանը։ Բավական է ասել, որ հորդորները երկու ժամից ավելի տևեցին, դրանք ավարտելուց հետո ծխամորճերը ջարդուփշուր էին արված, պրիմադոննան ուշաթափ պառկած էր, իսկ ռեժիսորը՝ ճանկռոտված երեսով, բզիկ– բզիկ արված զգեստով և առանց գլխարկի, դուրս թռավ փողոց՝ ձեռքերում ջղաձգորեն սեղմած ճղճղացող շնիկին։ Կես ժամից քաղաքապետի կողմից պահանջված տուրքը նրան հասցվեց, և մեկ ժամից քիչ ավելի անց տոմսարկղը սկսեց վաճառել այնքան մաշված ու կեղտոտ տոմսեր, որ դժվար էր որոշել՝ երբ և որտեղ են դրանք պատրաստվել։ 
Թատրոնը բաց էր։ Եվ ահա թե ինչպես. գավառի ճարտարապետը պետին ներկայացրեց երկրորդ զեկուցագիրը, որ լրացնում էր առաջինին։ Առաջինում ասված էր, որ թատերաշենքին սպառնում է շուտափույթ փլուզումը, իսկ երկրորդում՝ որ գիտությունը նման պարագաներում առաջարկում է նոր լուծումներ և ամրացման միջոցառումներ։ Այդ իսկ պատճառով, իմանալով պարոն նահանգային պաշտոնյայի հոգածությունն արվեստների և ընդհանուրի բարօրության հանդեպ, ինքը՝ ճարտարապետը, ժամանակ չկորցնելով, անմիջապես ձեռք է զարկել շինության վերանորոգմանը՝ տեղադրելով նոր հենասյուներ և փայտամածներ. և այժմ շինությունը որևէ վտանգ չի ներկայացնում, հայտարարված ներկայացումներն էլ կարող են թույլատրվել։ 
Կատարելով ծառայողական պարտականությունը և պահպանելով պատշաճությունը՝ պարոն ճարտարապետը մեկնեց թատրոն. պահակին մի կողմ հրելով՝ պոկեց կնիքը, մտախոհ ու լուրջ տեսքով այստեղ–այնտեղ մի քանի մեխ մեխեց և հանդիսավոր հայտարարեց, թե շենքը իրենից ոչ միայն որևէ վտանգ չի ներկայացնում, այլև պատրաստված է այնպիսի զարմանահրաշ ատաղձից, որ այս վիճակով էլ մի տասը տարի կանգուն կմնա։ 
Երեկոյան թատրոնը դարձյալ լեփ–լեցուն էր։ Հայտարարված ներկայացումը լիովին հաջողված էր, և ոչ մի տհաճություն չհաջորդեց դրան։ Երիտասարդը, որի մասին հիշատակվել է սույն պատմվածքի սկզբում, տարօրինակ ձևով ոգևորված էր այն ամենով, ինչ տեսել էր ողջ օրվա ընթացքում։ Նա կալվածքի կառավարչի կոմիկական դեր էր խաղում։ Նա այնպիսի ոգեշնչվածությամբ էր խաղում, այնքան ճշմարիտ էր պատկերում իր հերոսի համոզմունքների ծիծաղահարույց անբարոյականությունը, որ հանդիսատեսները ծիծաղից գետնին էին ընկնում, սակայն ցրվելուց հետո նրանք համակվեցին խոր թախծով և ճնշող վրդովմունքով։ Pas de deux–ը և գնչուական պարը նույնպես քիչ ուրախություն չպատճառեցին։ Միայն այն չհավանեցին ներկաները, որ պարողի դեմքին չկար նախկինում մշտապես առկա հաճելի ժպիտը։ Շրեյնը ոչ մի կերպ չէր կարողանում թաքցնել իր ներքին վրդովմունքը և պարելիս շարժվում, պպզում ու կքում էր դաժան արտահայտությունը դեմքին։ 
Ներկայացման ավարտից հետո քաղաքապետը ռեժիսորներին և աչքի ընկած երիտասարդ դերասանին ի նշան հաշտեցման հրավիրեց ընթրիքի։ Միայն Շրեյնը բավական կոպիտ հրաժարվեց և տուն գնաց բարկացած։ Իսկ Պոչենովսկին մտմտաց. 
«Փողերը տրված են, էլ ինչո՞ւ չընթրել»։ 
Օսիպ Վիկենտևիչը հիշաչար մարդ չէր. նա ընդունեց հրավերքը և իր հետևից քարշ տվեց երիտասարդ դերասանին։ 
Հոյակապ ընթրիք էր։ Ֆյոդոր Իվանովիչը հրաշալի խնջույք էր կազմակերպել. ուզում էր իրեն ցուցադրել։ Գլաֆիրա Կիրովնան՝ աղվափետուր հանդերձով զգեստավորված և վարսերը գանգրացրած–խոպոպավոր, խնամում–գուրգուրում էր իր շնիկին, անվանում Կուպիդոնիկս, Կուպիդոնչիկ42, կերակրում քաղցրավենիքով և լիակատար հրճվանքի մեջ էր։ Դավաճան շնիկը, թվում է, բոլորովին մոռացել էր իր նախկին տիրուհուն և խնդրատուներից ոչ պակաս ծառայում ու քծնում էր քաղաքապետուհուն։ Ներկա էին մի քանի հյուրեր՝ դատարանի վերահսկիչը, ճարտարապետը և այլ բարձրաստիճան պաշտոնյաներ։ Նստեցին սեղանի շուրջը. սկսեցին խմիչք և խորտիկներ մատուցել։ Մեկուկես արշինանոց ձուկ մատուցեցին, այն թրջեցին մադերայով43. ինչպես ասաց երաժշտության սիրահար վերահսկիչը՝ թրջում էին allegro moderate [չափավոր արագ (իտալ.)]44։ Մատուցեցին սոուսներ, և այն թրջեցին սոտեռնով45, մատուցեցին տապակած խորտիկներ, ու սկսեցին կենացները։ Շամպայնը հոսում էր գետի պես։ Խմեցին քաղաքապետի կենացը, հետո Գլաֆիրա Կիրովնայի կենացը, որ շնիկին ոչ մի վայրկյան գրկից բաց չէր թողնում։ 
Խմեցին բոլոր ներկաների և բացակա ընկերների կենացը, յուրաքանչյուր մարդու երազանքի և գեղեցիկ սեռի կենացը, խմեցին թատրոնի և դարեր շարունակ դրա բարգավաճման կենացը։ 
Վերջին կենացը խմելիս քաղաքապետը ձեռքերը տարածեց, և լոռամրգի պես կարմիր Պոչենովսկին նրա գիրկն ընկավ ու կախվեց վզից։ Երկուսն էլ շատ հուզված էին. քաղաքապետի աչքերին նույնիսկ արցունքներ երևացին։ 
— Օսի՛պ,— ասաց նա տրտում,— մեղքդ չե՞ս զգում. ինձ ինչի՛ հասցրիր։ Աստծո՛ւց վախեցիր։ Դու հին ընկերոջդ հետ վարվեցիր այնպես, ասես ինչ–որ չարագործ լինեի։ Ես այդ բանը քեզնից չէի սպասում, եղբա՛յր։ Ախր, դո՛ւ ինձ ստիպեցիր քեզնից օրինակ դարձնել։ Իմ դրության մեջ մտի՛ր, եղբա՛յրս։ Չմտածեցիր իմ մասին։ Իրոք, ինձ էլ հեշտ չէ։ Այնպե՜ս կուզեի օգնած լինել, բայց չէր կարելի, ինքդ ես տեսնում՝ չէր կարելի։ Մեղավոր ես, Օսի՛պ։ Տգեղ է, եղբա՛յր, վատ է։ 
— Մեղավոր եմ, Ձե՛րդ գերազանցություն,— արտաբերեց Պոչենովսկին։ 
— Ես չեմ բարկանում քեզ վրա,— շարունակեց քաղաքապետը,— ես այսպես եմ խոսում՝ քեզ սիրելով։ Հիշի՛ր խորհուրդս. ուրիշների վրա հույս մի՛ դիր, ինքդ լուծիր բոլոր տարաձայնությունները։ 
Ահա՛, օրինակ, գործդ քաղաքապետի հետ է. քաղաքապետի հետ էլ լուծիր հարցերը, և դա կարժենա մեկ «կապույտ» թղթադրամ և երկու գավաթ փունջ։ Եթե այդպես չանես, գնաս քաղաքը հսկող պաշտոնյայի դուռը, այնտեղ պիտի «սպիտակ» ծախսես ու սեղանին շամպայն դնես։ Եթե ավելի վեր գնաս, այնտեղ արդեն հարյուրանոցների կարիք կլինի, մինչդեռ հարցը լուծելու է նույն քաղաքապետը՝ նույն «կապույտով» և երկու գավաթ փունջով։ Ուրեմն, ավելի լավ չէ՞ր լինի՝ հարցերը նրա հետ լուծեիր։ Հավատա՛, եղբա՛յր, ես ընկերդ եմ ու քո բարին եմ ուզում։ Ահա՛, չլսեցիր ինձ, և հիմա ինքդ ես տխուր, ինձ էլ՝ հին ընկերոջդ ու մտերիմիդ, ստիպեցի՛ր խիստ վարվել։ Մոռացա՛ր հին ընկերությունը, նեղացրի՛ր, վշտացրի՛ր կատարելապես... 
Ֆյոդոր Իվանովիչի ձայնը դարձավ այնքան խղճալի, որ Պոչենովսկին՝ իր գործած մեղքով համակված, չգիտեր նույնիսկ ինչպես ներում հայցել։ Երիտասարդ արվեստագետը ստիպված էր նրան պաշտպանել։ 
— Ամեն ինչ ճիշտ եք ասում, Ձե՛րդ գերազանցություն,— ասաց նա վեհերոտ,— բայց պատիժը, կարծես, փոքր–ինչ խիստ էր։ 
— Էհ դո՜ւ, երիտասա՜րդ, երիտասա՜րդ մարդ,— ուսերը թոթվելով՝ շարունակեց քաղաքապետը,— երևում է՝ քիչ ես ապրել այս աշխարհում։ Ախր, ես, եղբա՛յր, ընտանիք ունեմ, երեխաներ ունեմ, կին ունեմ. գիտե՞ս՝ դա ինչ արժե։ Իմ աշխատանքը, հայտնի է, նախանձելիներից չէ. ինչ–որ տարաբախտ ժամի կարող եմ և դատարան ընկնել, գնալ–կորչել, բայց երեխաներս մի կտոր հաց կունենան, կինս՝ իր ազնվական դասի համաձայն՝ մի փոքրիկ գյուղակ, ուր կարող է ապրել։ Դա է պատճառը, որ չուզենալով՝ լավագույն ընկերոջդ էլ կարող ես սեղմել։ Միշտ չէ, որ կարող ես ճերմակ–մաքուր մնալ, ակամա կկեղտոտվես, կսևանաս, և առանց դրա հնարավոր չէ։ Սատանա վաճառականներն այժմ մինչև գետին խոնարհվում ու մորուքներն են շոյում. երևի իմացել են՝ Օսիպի հետ ինչ է կատարվել. Օսիպը օրինակ է դարձել։ Իսկ հիմա բարեհաճիր նայել պատուհանագոգին. ամեն բան, որ երեկ գովել եմ խանութներում, իրար կողքի սիրուն շարված են։ 
Երիտասարդը նայեց պատուհանին. իրոք, այնտեղ տարբեր չափերի փաթեթների, տուփերի, արկղերի կույտեր էին։ 
— Իսկ ի՞նչ կասես,— շարունակեց քաղաքապետը՝ զրուցակցի ականջին հակվելով,— ի՞նչ պիտի անեի, եթե այդպես չվարվեի, ինչպե՞ս պիտի տոնավաճառից նահանգային պաշտոնյա պարոնին տասնհինգ հազար ռուբլի ընծայեի. դո՞ւ էիր ինձ տալու այդ փողը... հը՞... 
Երիտասարդը քաղաքապետին նայեց զարմանքով ու սարսափով։ 
Այ թե ինչ դեպքեր էին տեղի ունենում սուրբ Ռուսիայում քառասուն տարի առաջ։

-------------------
34 Միխայիլ Սեմյոնովիչ Շչեպկին (1788–1863) – ռուս մեծ դերասան։ Ծագումով ճորտ դերասանը (ճորտությունից ազատագրվել է 1821 թ.) գործունեությունը սկսել է Կուրսկում (1805 թ.), հետո հանդես է եկել Ռուսաստանի հարավային քաղաքների (Խարկով և այլն) տարբեր թատերախմբերում, իսկ 1822 թվականից՝ մոսկովյան թատրոններում։ Պատմվածքի երիտասարդ դերասանի նախատիպն է։ (Ծան. թարգմ.)։ 
35 «Շնիկը» պատմվածքը հրատարակվել է 1845 թվականին։ Նկարագրվող դեպքերը տեղի են ունեցել 1816 թ., Խարկովում։ Այդ տարիներին թատրոնի տնօրեն–ղեկավարներն էին ծագումով գերմանացի Ի. Ֆ. Շտեյնը և ծագումով լեհ Օ. Ի. Կալինովսկին, որոնք և պատմվածքի համապատասխան հերոսների նախատիպերն են։ (Ծան. թարգմ.)։ 
36 Կոռնետ – Ցարական Ռուսաստանում հեծելազորային առաջին աստիճանի սպայական կոչում։ (Ծան. թարգմ.)։
37 Լիսաբոնի (Պորտուգալիա) ավերիչ երկրաշարժը տեղի է ունեցել 1755 թ. նոյեմբերի 1–ին։ Շամունին գեղատեսիլ լեռնահովիտ է ֆրանսիական Ալպերում։ (Ծան. թարգմ.)։
38 Ֆուրիաներ (լատ.) – հռոմեական դիցարանի վրեժի, անեծքի, հոգին տանջող դիցուհիներ։ Ֆուրիա այլաբանորեն նշանակում է չար կին, վհուկ։ (Ծան. թարգմ.)։
39 Արշին – ռուսական երկարության չափ = 0,711 մետրի։ (Ծան. թարգմ.)։
40 «Կարմիրը» տասը ռուբլիանոց ռուսական թղթադրամն է, «սպիտակը»՝ քսանհինգռուբլիանոցը, «կապույտը»՝ հինգռուբլիանոցը: (Ծան. թարգմ.)։ 
41 Ծանոթագրությունը հեղինակինն է։ 
42 Կուպիդոն – (լատ. կուպիդո՝ ցանկություն), հռոմեական դիցաբանության մեջ համապատասխանում է Ամուր (հռոմ.) և Էրոս (հուն.) սիրո աստվածներին։ Համարվում է վշտի, կրքի ամոքիչ, մխիթարող։ (Ծան. թարգմ.)։
43 Մադերա – պորտուգալական թունդ գինու տեսակ։ (Ծան. թարգմ.)։ 
44 Ծանոթագրումը հեղինակինն է։ 
45 Սոտեռն – ֆրանսիական դեսերտային սպիտակ գինի։ (Ծան. թարգմ.)։ 

Թարգմանությունը՝ ԱՐՄԵՆ ՂԱԶԱՐՅԱՆԻ

Սուրեն Այվազյանի մասին

Սուրեն Այվազյանի մասին Մամուլ 1956 *  Սևակ Արզումանյան, Լեռնցիներ (գրախոսություն)։  «Սովետական գրականություն», 1956, թիվ 12, էջ 127-131։