Հովհաննես Բաբաջանյան․ Հնագույն կուլտուրայի երկրում


 

ՀՈՎՀԱՆՆԵՍ ԲԱԲԱՋԱՆՅԱՆ

ՀՆԱԳՈՒՅՆ ԿՈՒԼՏՈՒՐԱՅԻ ԵՐԿՐՈՒՄ[1]

(Ճարտարապետի ծոցատետրից)

 

Ինքնաթիռն անցավ բարձրանիստ Բայկալի վրայով և ուղղություն վերցրեց դեպի Չինաստան։

Եվս մի քանի ժամ, և չին ճարտարապետների հրավերով այդ հնագույն երկիրը մեկնող սովետական պատվիրակության անդամները տեսան հռչակավոր Մեծ պարսպի ուրվագծերը։ Այնուհետև արագորեն իրար էին հաջորդում քաղաքներն ու գյուղերը, բնության չքնաղ տեսարանները, լայնահուն գետերը, և մեր արագընթաց ինքնաթիռը շուտով տեղ հասավ։ Մենք Պեկինում ենք։

Հազարավոր կիլոմետրեր կտրելուց հետո որքան անսպասելի, նույքան հաճելի է դիմավորողների մեջ տեսնել ծանոթ, ժպտացող դեմքեր։ Օդանավակայանում հավաքված չին ճարտարապետներից շատերի հետ մենք հանդիպել ենք Երևանում և Միության այլ քաղաքներում, դարձել բարեկամներ։ Այժմ նրանք ջերմորեն սեղմում են մեր ձեռքը, պատրաստակամություն հայտնում ցույց տալու մեզ հետաքրքրող վայերը, ճարտարապետական կառուցումները։

Իհարկե, ամենից առաջ ցանկանում ենք մոտիկից դիտել չինական Մեծ պարիսպը, որի մի հատվածը, ի դեպ, գտնվում է Պեկինից հազիվ քառասունհինգ կիլոմետր հեռավորության վրա։

Չորս հազար կիլոմետր երկարություն, մոտ տասը մետր բարձրություն և չորս ու կես մետր լայնություն ունեցող այդ ամրակուռ պարիսպը, որ կառուցվել է նթաչորրորդ դարից մինչև ն թ 16-րդ դարը, ժամանակին երկիրը պաշտպանել է քոչվոր ցեղերի ասպատակումներից։ Այժմ էլ պարիսպը մասամբ կանգուն է, բայց ունի հնագիտական-ճարտարապետական նշանակություն միայն։ Մենք հետաքրքրությամբ ենք զննում պարսպի՝ միջնադարյան բերդի նմանվող աշտարակները, կամուրջները, զինանոցները, զորանոցներն ու պահականոցները։ Մեր ուշադրությունը գրավեցին առանձնապես պարսպի դռերը զարդարող հիանալի քանդակներն ու զարդանկարները, որոնք կատարված են 16–րդ դարում։ Իր ծավալով աննախադեպ այդ կառուցումը վկայում է չին ժողովրդի ճարտարապետական հմտությունը և այսօր էլ զարմանք է պատճառում վիթխարի մասշտաբներով, օրիգինալ կառուցվածքով։

Թվում էր, թե պարիսպը դիտելուց հետո Պեկինը մեզ չի զարմացնի։ Սակայն, երբ մենք վերադարձանք այնտեղ, մայրաքաղաքի յուրահատուկ տեսքը, յին ու նոր շինություններն ամբողջովին գերեցին մեզ։ Եվ ինչպե՞ս չհրապուրվես, երբ իրար հաջորդում են նոր, անկրկնելի տեսարաններ, կառուցվածքներ ու հուշարձաններ։ Առանց մեր ուղեկիցների բացատրությունների էլ գնահատելի էին հարյուրամյակների դրոշմը կրող հուշարձաններն ու շինությունները։ Այնտեղ առանձնապես աչքի են ընկնում կախովի տանիքներ, ցանցավոր գեղեցիկ լուսամուտներ և մուգ գորշավուն աղյուսով շարված պատեր ունեցող ֆանզանները, որ բնակարանի ամենատարածված ձևն է Չինաստանում։

Քաղաքի բոլոր անկյուններում օրինակելի մաքրություն է տիրում։ Բնակելի ու հասարակական շենքերի բակերը սալահատակված են, ամեն տեղ աչք են շոյում տակառների մեջ աճող տունկերը, թփերն ու ծաղիկները։

Մայրաքաղաքի լայն փողոցներով անցնելիս յուրաքանչյուր քայլափոխին հիանում ես խանութների, կրպակների, արհեստանոցների, ցուցանակների և տների պատերի վրա եղած չինական հիերոգլիֆների ուրույն գեղեցկությամբ։ Հին շենքերից շատերը զարդարված են վիշապների, վագրերի ու գառնանգղների քանդակներով։

Բուռն կերպով աճող քաղաքը վաղուց արդեն դուրս է հորդացել 13-րդ դարում կառուցված պարիսպների շրջանակից, իսկ կենտրոնի ուղղաձիգ փողոցները, հատելով պարիսպը, տարածվել են բոլոր ուղղություններով։

Այսպես կոչված «Ներքին քաղաքի» կենտրոնում գտնվում է կայսրների ձմեռային հոյակապ պալատը, որն այժմ վեր է ածվել թանգարանի։ Պալատն իր հերթին, շրջապատված է ամուր, չորս աշտարակ ունեցող կարմրավուն պարիսպներով։

Այդ պարիսպներից դուրս փռված են Սուն Յաթսենի անվան, Բեյ-խա (Հյուսիսային ծովի) և կուլտուրայի զբոսայգիները։ Բեյ-խա զբոսայգու լճի ափին մենք տեսանք մարմարից պատրաստված հռչակավոր նավը։ Բայց պեկինցիների պարծանքը պալատ-թանգարանի հարավային դարպասների առաջ եղած գլխավոր հրապարակն է՝ Տյան Անմինը; Այստեղ դրված էեն Չինաստանի ազատագրության համար զոհված հերոսների հուշարձանները, այստեղ են անցկացվում ժողովրդական տոնախմբությունները։

Պալատ-թանգարանն իրենից ներկայացնում է գլխավոր առանցքի շուրջը զարգացող մի անսամբլ, որտեղ միմյանց են հաջորդում դարպասները, բակերը, շինությունները։ Դրանք բոլոր էլ կառուցված են սպիտակ մարմարով պատած տերրասների վրա։ Տերրասները երբեմն եռաստիճան են, յուրաքանչյուր աստիճանի վրա ունեն մարմարյա ճաղաշարքեր (բաղարիք)։ Որոշ դեպքերում դեպի տերրասը տանող աստիճանները զարդարված են վիշապներ և ուրիշ առասպելական գազաններ պատկերող խորաքանդակներով։ Դարպասների ու աստիճանների առաջ սովորաբար դրված են պղնձից կամ մարմարից պատրաստված «պահապան» առյուծներ։

Բուն պալատը իրենից ներկայացնում է միահարկ, ուղղանկյունի պավիլիոնների մի շարան, որոնք կառուցվել են 14-16-րդ դարերում և կոչվում էին «Դյան»։ Դրանք սյունաշարերով անջատված են երեք երկայնակի նեֆերից։ Կողքի նեֆերը, որ հաճախ բացվում են դեպի դուրս, կազմում են օթյակներ (լոջիաներ)։ Այդ շինությունների տանիքը հենվում է փայտե սյուների վրա (առանց խոյակների), որոնք գեղեցիկ հղկված են և ներկված վառ կարմիր գույնով։ Սյունաշարի միջև եղած տարածությունը բռնում են ցանցավոր լուսամուտներն ու դռներըդրանց վրա կան գեղարվեստական նկարներ։ Պավիլիոնի տանիքը հաճախ ունի երկու և ավելի յարուս, որոնք շենքի փայտային մասը պաշտպանում են անձրևներից։

Առհասարակ պետք է նշել, որ չինական տրադիցիոն այդ տանիքը կառուցվածքների ճարտարապետական բաղկացուցիչ է և կենդանություն է հաղորդում շենքին, կապում նրան շրջապատի բնությանը։

Անջնջելի տպավորություն է թողնում «Երկնքի տաճարը»։ 1420 թվականին կառուցված այդ սքանչելի կոթողը այսօր էլ հիացնում է իր հարմոնիկ կոմպոզիցիայով, ձևերի ավարտվածությամբ և գույների խաղով։ 36 մետր բարձրություն ունեցող տաճարը կառուցված է սպիտակավուն մարմարից պատրաստված լայն, շրջանաձև եռաստիճան տերրասի վրա։ Յուրաքանչյուր աստիճան ունի մարմարյա ճաղաշար։ Այդ տաճարից ոչ հեռու նույն կոմպլեքսի մեջ, կառուցված է «Երկնքի զոհարանը», որի ճարտարապետությունը նույպես մեծ հետաքրքրություն է ներկայացնում։ Ուշագրավն այն է, որ այդ երկու շինությունները կառուցող վարպետներին քաջ հայտնի են եղել ակուստիկայի օրենքները։ Օրինակ, ընդհուպ մոտենալով «Երկնքի զոհարանի» պատին՝ կարելի է շշուկով խոսել այդ պատի մոտ բավական հեռու կանգնած մեկ ուրիշ անձնավորության հետ։

Բուն պալատը իրենից ներկայացնում է միա­հարկ, ուղղանկյունի պավիլիոնների մի շարան, որոնք կառուցվել են 14-16-րդ դարերում և կոչվում էին «Դյան»։ Դրանք սյունաշարերով անջատ­ված են երեք երկայնակի նեֆերից: Կողքի նեֆերը, որ հաճախ բացվում են դեպի դուրս, կազմում են օթյակներ (լոջիաներ)։ Այդ շինությունների տանիքը հենվում է փայտե սյուների վրա (առանց խոյակների), որոնք գեղեցիկ հղկված են և ներկ­ված վառ կարմիր գույնով։ Սյունաշարերի միջև եղած տարածությունը բռնում են ցանցավոր լուսամուտներն ու դռները դրանց վրա կան գեղարվեստական նկարներ։ Պավիլիոնի տանիքը հաճախ ունի երկու և ավելի յարուս, որոնք շենքի փայտա­յին մասը պաշտպանում են անձրևներից։

Առհասարակ պետք է նշել, որ չինական տրա­դիցիոն այդ տանիքը կաոուցվածքների ճարտարա­պետական ակտիվ բաղկացուցիչն է և կենդանու­թյուն է հաղորդում շենքին, կապում նրան շրջապատի բնությանը։

Անջնջելի տպավորություն է թողնում «Երկնքի տաճարը»։ 1420 թվականին կառուցված այդ սքանչելի կոթողը այսօր էլ հիացնում է իր հարմոնիկ կոմպոզիցիայով, ձևերի ավարտվածությամբ և գույների խաղով։ 36 մետր բարձրություն ունեցող տաճարը կառուցված է սպիտակավուն մարմարից պատրաստված լայն, շրջանաձև եռաստիճան տերրասի վրա։ Յուրաքանչյուր աստիճան ունի մարմարյա ճաղաշար։ Այդ տաճարից ոչ հեռու նույն կոմպլեքսի մեջ, կառուցված է «Երկնքի զոհարա­նը», որի ճարտարապետությունը նույնպես մեծ հետաքրքրություն է ներակայացնում։ Ուշագրավն այն է, որ այդ երկու շինությունները կառուցող վարպետներին քաջ հայտնի են եղել ակուստիկայի օրենքները։ Օրինակ, ընդհուպ մոտենալով «Երկնքի զոհարանի» պատին՝ կարելի է շշուկով խոսել այդ պատի մոտ բավական հեռու կանգնած մեկ ուրիշ անձնավորության հետ։

Պեկինը, այսուհանդերձ, ժամանակակից տեսք ունեցող քաղաք է։ Մենք այնտեղ տեսանք բազմահարկ բնակելի շենքեր, անաղմուկ լիֆտեր ունե­ցող հարմարավետ ու շքեղ հյուրանոցներ, գեղեցիկ շինությունների ամբողջական կոմպլեքսներ, բարձրագույն ուսումնական հաստատություններ, սպոր­տային կաոուցվածքներ, տոթից պաշտպանող և օդը թարմացնող վիթխարի սարքավորումներ ունե­ցող թատրոններ, կինոներ, ակումբներ, ունիվեր­սալ խանութներ և կուլտուր-կենցաղային ու ար­տադրական բնույթի այլ շինություններ:

Չին մեծ ժողովուրդը հինգ հազարամյակների ընթացքում ստեղծել ու բարձր զարգացման է հասցրել ճարտարապետական մի ինքնատիպ ար­վեստ, որի գլխավոր գիծը հարավի վառ արևից հուրհրատող, բազմերանգ նկարչագեղությունն է, ինչպես և թեթևությունն ու անմիջական կապը բնության հետ։ Այդ բնագավառում մշակված տրադիցիաներն իրենց մարմնավորումն են գտել ոչ միայն Պեկինի, այլև, երկրի բոլոր անկյուններում սփռված աղոթատների, դամբարանների, պալատ­ների, սպիտակ մարմարի ահռելի մեծության կտորներից պատրաստված թևավոր առյուծների, պաշտպանական ու քաղաքացիական բազմատեսակ շինությունների մեջ։

Թոթափելով բռնության լուծը, չին մեծ ժողովուրդը անշեղ առաջ է ընթանում սոցիալիստական զարգացման ուղիով։ Նա չտեսնված թափով լծվել է ստեղծարար աշխատանքի և արագորեն կառու­ցում է իր նոր կյանքը: Երկրում գնալով լայն ծա­վալ ու թափ է ստանում արդյունաբերական ձեռ­նարկությունների շինարարությունը։ Մենք անհուն բերկրանք ու հպարտություն կարդացինք Անշանի մետալուրգիական կոմբինատը, Չանչունի ավտոգործարանը, Շանհայի և Շենյանի նորակառույց գործարանները մեզ ցույց տվող չին բարեկամների աչքերում։ Ամենուրեք մենք առանք ստեղծագործ աշխատանքի շունչը, ականատես եղանք անսպառ ուժեր ու հնարավորություններ ունեցող մեծ ժողովրդի զարթոնքին։

Օգտվելով անցյալի հարուստ տրադիցիաներից և անընդհատ բարձրացնելով իրենց վարպետությունը, չին ճարտարապետները ամենագործուն մասնակցություն ունեն հայրենի երկրի վերակառուցման մեծ գործին։ Դրանում մենք համոզվեցինք այցելելով չինական տասներկու քաղաքներ. ամե­նուրեք արագորեն բարձրացող արտադրական կորպուսների, բնակելի տների, հիվանդանոցների, դպրոցների, մանկական հիմնարկությունների,

բարձրագույն ուսումնական հաստատությունների և սպորտային կառուցվածքների վրա զգացվում էր չին ճարտարապետների շնորհքը, դարերի ընթացքում ստեղծված աղգային տրադիցիաները վարպե­տորեն օգտագործելու կարողությունը։

Յանցզիցզյան գետի և նրա Խանժուն վտակի բաժանման կետում փռված է Ուխան քաղաքը, որը բաժանված է երեք մասի (Խանյան, Խանկոոի և Ուչան): Չինական ամենամեծ ու հորդառատ գետի վրա վերջերս գցվել են քաղաքի տարբեր մասերը միմյանց միացնող երկաթե վիթխարի կամուրջներ: Մենք եղանք դրանցից ամենամեծի մոտ: Սա կա­ռուցվում է ժամանակակից տեխնիկայի վերջին խոսքով և միաժամանակ իր վրա կրում է ազգային ճարտարապետության դրոշմը։ Կամուրջը երկհար­կանի է լինելու և կունենա ավելի քան 1200 մետր երկարություն։ Նրա հենարանները բարձրացել են առանց կեսոնների՝ երկաթ-բետոնե սյուները գետի հատակը մխելու և ապա բետոնապատելու միջո­ցով։ Ժայռոտ հատակը փորվում է ջրի՝ մթնոլոր­տային բարձր ճնշման տակ առաջացած հզոր հո­սանքի միջոցով: Այստեղ լայնորեն օգտագործվում են կամրջաշինարարության բնագավառում Սովետական Միության ձեռք բերած նվաճումները: Կամրջի կառացումը ընթանում է խիստ արագ՝ միաժամանակ երկու ափերից: Արդեն պատրաստ են հենարանները, հավաքվում են մետաղյա ֆերմերը:

Ուխանում մեզ ուրախացրեց նաև երկրի մետալուրգիական նոր բազայի և դրան հարող բնակելի մեծ շրջանների կառուցման տեմպը։ Ամենուրեք մեզ շրջապատում էին կառուցող բանվորներ, ինժեներատեխնիկական աշխատողներ ու ճար֊ տարապետներ, լսվում էին ողջույնի ջերմ բացականչություններ։ Հեռանալով այդ հյուրընկալ քաղաքից, մենք ուղևորվեցինք դեպի Կանտոն։

Երկրի տրոպիկական գոտում դարեր առաջ կառուցված այդ քաղաքը զարմացնում է պատմական հնությունների առատությամբ։ Այնտեղ տեսանք քաղաքի ռևոլյուցիոն փառավոր անցյալը վկայող հուշարձանները, որոնցից երկուսը նվիրված են դոկտոր Սուն Յաթ-սենին և Կանտոնի կոմու­նայի հերոսներին։ Տաղանդավոր ճարտարապետ Լեն Կի-մինի նախագծով քաղաքում կառուցվել է «Չինաստանի և ՍՍՌՄ-ի բարեկամության պալա­տը», որի առջև դրված է չին և սովետական բան­վորների մի խմբաքանդակ։

Երկրի ազատագրումից հետո Կանտոնում կա­ռուցվել են ընդարձակ, բարեկարգ թաղամասեր, սպորտային շինությունների ամբողջական կոմպլեքսներ։ Քաղաքը թաղված է բանանների, ար­մավենիների, բամբուկների և մերձարևադարձային այլ բուսականության մեջ։

Բայց ահա մենք Շանհայում ենք։ Վեց և կես միլիոն բնակչություն ունի այդ հսկայական քաղաքը։ Համաշխարհային նշանակություն ունեցող իր նավահանգստով և արդյունաբերական բազմաթիվ ձեռնարկություններով նա իրավամբ առաջնակարգ տեղ է գրավում երկրի բոլոր քաղաքների մեջ։ Օրեցօր այստեղ շարք են մտնում նոր գործարան­ներ, ֆաբրիկաներ, կուլտուր-կենցաղային և այլ տիպի շինություններ։ Այս բոլորը ճարտարապետներից պահանջում է ստեղծագործական լարված աշխատանբ։ Եվ իրոք, քաղաքի նորակառույցների վրա մենք նկատում ենք նրանց ջանքերի հիանալի պտուղները։ Աչքի են զարնում նաև Խուանպու գետի ափին եղած շինությունները։ Ի դեպ, այդ լայնահուն գետի երկու ափերին ձգված քաղաքն ունի 39 կիլոմետր երկարություն։

Այժմ արդեն վերջ է տրված քաղաքի աճի տա­րերայնությանը։ Շանհայը շարունակում է վերակառուցվել միասնական, իր բոլոր մանրամասներով մշակված պլանով: Մեզ շատ հետաքրքրեց քաղաքի բնակելի թաղամասերի կառուցվածքը։ Եղանք այդպիսի թաղամասերից մեկում։ Այնտեղ տարբեր նախագծերով կառուցված են 2-4 հար­կանի տներ՝ բոլորն էլ ուղղված դեպի հարավ։ Թաղամասում կար չորս տարրական և երկու միջ­նակարգ դպրոց, ընդարձակ հրապարակներ ունե­ցող մանկական հիմնարկներ, 150 մահճակալանոց հիվանդանոց, պոլիկլինիկա, ակումբ, փոստի բաժանմունք, բաղնիքներ, խանութներ, շուկաներ և այլն։ Թաղամասի տարածությունը կազմում էր երկու և կես քառակուսի կիլոմետր, իսկ բնակչությունը' 30 հազար մարդ։ Դպրոցների, մանկական հիմնարկների սպասարկման շրջագիծը չէր անց­նում 500 մետրից։

Հիացմունք պատճառեց Շանհայի Տուն-ցզի համալսարանը, որի 4 հազար ուսանողներից 700-ը ուսումնասիրում է ճարտարապետություն։ Հաճելի էր իմանալ, որ ուսանողների քառասուն տո­կոսը կազմում են կանայք։

Շանհայում, ինչպես նաև երկրի հարավի մյուս բնակավայրերում, շինությունների մի մասը կա­ռուցված է բամբուկից։ Բամբուկն оգտագործվում է նաև որպես արմատուրա' բետոնի մեջ։ Փորձեր են կատարվում բամբուկից շաքարային մասը հե­ռացնելու համար, մի բան, որ այդ շինանյութին ավելի մեծ դիմացկունություն կտա։

Անհնար է լինել չինական քաղաքներում և չզմայլվել նրանց շքեղ զբոսայգիներով։ Ուստի, Սու-չժու, Խան-չժու ամառանոցային քաղաքներում զբոսայգիները փռված են նկարչագեղ լճակների շուրջը, ունեն վերին աստիճանի գեղեցիկ ու բազմապիսի պեյզաժ, որն էլ ավելի է հարստացվում արհեստական կղզյակներով, ժայռերով ու բլրակներով։ Այնտեղ դուք կտեսներ անցումների, կա­մուրջների, պատնեշների, պավիլիոնների, բամբուկից պատրաստված՝' դեպի գեղեցիկ տեսարաններ ուղղված տաղավարների մի ամբողջ սիստեմ։

Խանջոու քաղաքի «Դեղին վիշապի քարանձավ­ներ» կոչվող զբոսայգում մեզ զարմանք ու հիաց­մունք պատճառեց թփերի մեջ թաղված, չռված աչ­քերով վիշապի երախից հորդող ջրվեժը։

Նանկինում մենք շրջեցինք համեմատաբար ոչ մեծ տարածություն բռնող մի զբոսայգում, որը, սակայն, իր շրջանաձև ճանապարհների, սրահների, կամրջակների, պավիլիոնների ու տաղավարների շնորհիվ, մեզ շատ ընդարձակ թվաց։ Զբոսայգիներում ամեն քայլափոխի կարելի է հանդիպել գեղար­վեստական բարձրարժեք քանդակների, կերամիկ ֆիգուրների, թանգարանների, երբեմն էլ քարան­ձավային տաճարների, որոնք կազմում են մի ամ­բողջ անսամբլ։ Պեկինի զբոսայգիներից մեկում մեր ուշադրությունը գրավեց ռևոլյուցիոն գրող Լուսինի դամբարան-թանգարանի կառուցվող շենքը։ Չին ժողովուրդը իր մեծ զավակին պարծանքով անվանում է չինական Մաքսիմ Գորկի։

Նանկին քաղաքում մեր դելեգացիան այցելեց «Վարդերի անձրև» լեռան վրա փռված զբոսայդին։ Մեր ուղեկիցները պատմեցին այդ լեռան հետ կապված մի հին ավանդություն. իբրև թե այդտեղ ապրելիս է եղել մի ծերունի, որը միշտ աղոթել է ժողովրդի երջանկության համար։ Եվ ահա, մի անգամ, աղոթքի ժամանակ երկնքից սկսել են տեղալ վարդեր, որից և առաջացել է լեռան անունը։

Մեր տեսած հիշարժան վայրերի թվին էր պատկանում չին ժողովրդի արժանավոր զավակ. Սովե­տական Միության անձնվեր բարեկամ դոկտոր Սուն Յաթ-սենի դամբարանը՝ Նանկինում։ Դամբարանի կոմպոզիցիան հարմարված է անտառա­պատ լեռան թեքությանը։ Ներս մտնելով լեռան ստորոտում գտնվող դարպասներից, մենք բարձ­րացանք պանդուսներով և հրապարակներով միջանցված 392 աստիճան և հասանք վերևի հրապա­րակը, ուր գտնվում է դամբարանը։ Սա քարակոփ, երկու յարուս ունեցող տանիքով մի շինություն է, որի դահլիճում դրված են մարմարյա հուշատախ­տակ և Սուն Յաթ–սենի քանդակը։

Նանկինում, ինչպես նաև մեր այցելած գրեթե բոլոր քաղաքներում, մեր չին կոլեգաների հետ միասին քննարկում էինք քաղաքների զարգացման գլխավոր նախագծերը, կատարում գիտելիքների ու փորձի փոխանակում։ Ընդունելով մեր դելեգացիան, չին ճարտարապետները խոսում էին այն մասին, որ իրենք շատ բան են սովորել ու դեռ կսովորեն Սովետական Միությունից։ Նրանք մեզ ընդունում էին որպես իրենց ամենահարազատ բարեկամներ, դրսևորում իրենց հիացմունքն ու երախտագիտության ջերմ զգացմունքները սովե­տական ժողովրդի հանդեպ։ Մենք հիացմունք էինք արտահայտում չինական ճարտարապետության բարձր կուլտուրայի նկատմամբ, նշում, որ մեր երկրի ճարտարապետներն ու կառուցողները, իրենց հերթին շատ բան ունեն սովորելու չին բա­րեկամներից, հատկապես շինարարական աշխատանքների որակի բարձրացման և շինանյութերի բնագավաոում։

Մեր ուշադրությունը գրավեց ուսումնական հաստատությունները քաղաքից դուրս կենտրոնաց­նելու և առանձին, այսպես ասած, ուսումնական քաղաք կառուցելու, Չինաստանում կիրառվող պրակտիկան։ Պեկինում, օրինակ, մենք եղանք քաղաքի կենտրոնից տասնյակ կիլոմետր հեռու գտնվող այդպիսի մի բնակատեղիում։ Այնտեղ կան համալսարան և 15-ից ավելի նորակառույց գիտահետազոտական ինստիտուտներ, որոնցից յուրա­քանչյուրն ուսումնական և օժանդակ կաոուցվածք­ների մի ամբողջական կոմպլեքս էր։ Կանոնավոր գործում էին քաղաքային տրանսպորտը, ստորերկրյա կոմունիկացիաները, եռանդուն աշխատանք էր կատարվում փողոցները բարեկարգելու և կանաչապատելու համար։ Այնտեղ արդյունավետ աշխատանք են կատարում հազարավոր գիտական աշխատողներ և ուսանողներ։

Մեր դելեգացիայի անդամները իրենց ծոցատետրերում շատ նշումներ արեցին Պեկինի ֆիզկուլտուրայի պալատի մասին, որը գտնվում է ազատ տարածության վրա՝ սպորտային հրապա­րակների, դաշտերի ու այլ կառուցվածների մեջ։ Շենքը բաժանված է երեք մասի, որոնք հաջող կերպով կապված են միմյանց։ Կենտրոնական մա­սում տեղավորված է սպորտային մրցումների 6000 հանդիսատեսի համար նախատեսված դահ­լիճը։ Շենքի մի թևում՝ 50 մետր երկարություն և 20 մետր լայնություն ունեցող լողավազանն է, որի ներքևում տեղավորված լուսարձակները հանդիսա­տեսներին հնարավորություն են տալիս տեսնել լողորդների բորոր շարժումները։ Պալատի մյուս թևում' մարզումների, խաղերի և այլ նպատակների համար հատկացված սենյակներն են։ Տրիբուններն ունեն բարձրորակ ֆաներից պատրաստված, եր­կաթյա ոտքերով, հարմարավետ նստարաններ, իսկ հատակը պատած է նեղ, երկար պարկետով։ Ինտերյերը կատարված է խնամքով և հետաքրքիր։

Մեզ բախտ վիճակվեց Պեկինում լինել այն պահին, երբ այնտեղ իր աշխատանքն էր տանում Չինաստանի Կոմունիստական պարտիայի 8-րդ համագումարը։ Մեր դելեգացիան հրավեր ստա­ցավ մասնակցելու «Պեկին» հյուրանոցում Չինա­կան Կառավարության կազմակերպած նախատո­նական տրադիցիոն ընդունելությանը, իսկ հոկ­տեմբերի 1-ին մասնակցեցինք նոր Չինաստանի 7-րդ տարեդարձի տոնակատարությանը։

Հրաժեշտ տալով մեր չին եղբայրներին, մենք, վերադարձանք հայրենիք՝ մեր սրտերում ունենալով անջնջելի տպավորություններ հզոր ու համեստ, հպարտ ու աշխատասեր չին մեծ ժողովրդի հնագույն, բայց հավերժ թարմ կուլտուրայի մասին։



[1] Տպագրվել է՝ «Սովետական արվեստ», 1957, թիվ 2, էջ 40-45։

Комментариев нет:

Отправить комментарий

Սուրեն Այվազյանի մասին

Սուրեն Այվազյանի մասին Մամուլ 1956 *  Սևակ Արզումանյան, Լեռնցիներ (գրախոսություն)։  «Սովետական գրականություն», 1956, թիվ 12, էջ 127-131։